լապես շատանալու էր երկրի օրական ընթացքը, և դորանով կարճվելու էր օրի երկայնությունը։ Իսկ մեք գիտենք և ճիշտ գիտենք, որ օրի մեծությունը տեղաբաշխության սկզբից մինչև մեր ժամանակները անփոփոխ է մնում. պատճառ, հին մարդիկը չափել են զանազան աստեղաբաշխական միջոցներ յուրյանց ժամանակի օրերով, և հետևանքը միևնույն է եղած, ինչ որ լինում է այժմ, նույն բաները տասնևիններորդ դարու օրերով չափելու ժամանակ։ Բոլորին հայտնի է, որ երկրագունդը շրջանակվում է յուր առանցքի վերա, որի ծայրերը են հյուսիսային և հարավային բևեռները։ Շինովի երկրագունդի (глобус) վերա բևեռները հաստատ են, բայց միևնույն բանը չէ կարելի, ճիշտ խոսելով ասել բնական բևեռների մասին։ Մարմինը կարող է շրջանակվիլ յուր առանցքի վերա և միևնույն ժամանակ նորա առանցքը կարող է շրջանակվիլ մի այլ հաստատ տողի վերա։ Եթե մի գնդաձև մարմնի շրջադարձության վերա ներգործե մի որպիսի և իցե ույժ, այն ժամանակ կարող է այդ ույժը օրորումն պատճառել այդ մարմնի առանցքին։ Այդպիսի ներգործություն պատահել է մեր երկրագունդին այն մեծ հեղափոխության ժամանակ, որովհետև չի կարելի թույլ տալ, որ ցամաքահողերի սուզանիլը դեպի կենտրոն, այնպես կանոնավոր եղած լինի, որ երկրի առանցքը և բևեռները չօրորային։ Ահա՛ այն բոլորը, ինչ որ կարելի է կարծել։ Երևելի աստեղաբաշխ Պեդերսը նկատեց բևեռների շատ փոքր շարժողությունը, որ ավելի չէր, քան թե մի վայրկենի ութհարյուրերորդ մասնը։ Այս շարժողության ժամանակամիջոցը կատարվում է տասն ամսում կամ 304 օրի մեջ։ Այս շարժողությունը կամ օրորումը երկրագունդի բևեռների, համեմատ է երկրի վերա երկու և կես գրկաչափի, որ մի շատ փոքր մեծություն է։ Պ. Պեդերսի նկատողությունը դարձուց յուր վերա շատ ուսումնականների ուշադրություն, ուրեմն և օգուտ ևս բերեց։ Այս ուսումնապետի նկատողության ճշտությունը չէ ենթարկվում ոչ մի կասկածանքի։ Մեր դարումը հարկավոր է ամենայն բանից օգուտ քաղել, մինչև անգամ երկրագունդի ներքին կազմակերպութենից։ Բայց կարող են հարցանել, թե ի՞նչ հարաբերություն կա մեր երկրի ներքին կազմակերպության և վաստակարարության մեջ, արդյոք ա՞յն, թե կարելի էր երկրագունդի կենտրոնական կրակը բանի պիտոյացնել։ Այս հարցմանը կարելի է պատասխանել— այո՛։ Եվ արդարև, խնդիրը, օգուտ քաղելու համար մեր մոլորակի կրակից, չէ դիմադրում մեզ անհաղթելի դժվարությունք։ Աշխատենք ապացուցանել այս բանը։ Առհասարակ գործականության մեջ մեծ հանդես ունի ջերմությունը։ Ջերմության միջնոր
308