դությամբ մի սակավ քանակության ածուխի պաշտոն է կատարում մի մարդու օրական աշխատության տեղ։ Ջերմությունը մեղմում է եղանակի խստությունր, ոչ միայն սաստկացնում է բուսականների կերպարանագործությունը, այլև տալիս է ցուրտ աշխարհներին ընդունակություն հառաջացնելու ջերմ աշխարհների քնքուշ պտուղները. վերջապես ջերմության միջնորդությամբ բաժանում են և միավորում են զանազան նյութեր։ Եվ այսպես արժան է մտանել գետնի ներսը և ստանալ այն թանկագին տարրը, որ այնքան առատ գտանվում է այնտեղ։ Երկրագունդի մեջ կան հանքեր. ոսկու, արծաթի, պղնձի, երկաթի, աղերի, քարեղեն ածուխի. բայց կարելի է ասել, որ բովանդակ երկրագունդը բաղկացնում է մի ահագին հանք, մի շտեմարան ջերմության։ Այստեղ հարկավոր չէ փորել այն նշանավոր հորերը Մոպերտուի, որ կամեցած էր որպես թե ծակել բոլոր երկրագունդը հակոտնյա աշխարհների հետ անմիջական հարակցություն բանալու համար, մեզ հերիք է չորս վերստ միայն ներս մտանել գետնի մեջ։ Արդեն երեք վերստ խորության մեջ մեք հանդիպում ենք եռացող ջրի հավասար ջերմության աստիճանի, առավել շատ խորությունը կարող էր տալ մեզ մի անվերջանալի աղբյուր սաստիկ ջերմության։ Մեք ապրում ենք հրաշքների դարում. ո՛վ կարող էր հավատալ, ներկա 19-րդ դարու սկզբում, ո՛ր մարդիկ մի տեղից դեպի մյուս տեղ պիտի տարվեին զարմանալի արագությամբ կամ պիտի խոսեին միմյանց հետ հազարավոր մղոն միմյանցից հեռի լինելով, փայլակի շուտափութությամբ։ Այս հրաշագործությունքը կատարեցին շոգին ու էլեքտրականությունը։ Դեռևս ո՞րքան նոր հրաշքներ կտեսանեն մեր զավակները մինչև 20-րդ գարու սկիզբը:
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/309
Արտաքին տեսք