Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՔ

Մինչդեռ մեր ազգային օրագիրները և լրագիրները ամենևին ուշ չդարձուցանելով այս խնդրի վերա, թե ի՛նչ էր յուրյանց խորհուրդը մատենագրական ասպարիզում, լցուցանում են էջերը այնպիսի բաներով, որ կապակցություն չունեին մեր ազգի ներկա հարկավորութենների և օգուտների հետ. մինչդեռ այդ լրագիրքը և օրագիրքը չէին մոտենում այն խնդիրներին, որոնց բարձրանալու հետ կապակից էր ազգի կարճատես անդամների պատվասիրության վշտանալը, յուր բոլոր տգիտութենից հառաջացած հետևանքներով, նախախնամության կամքն էր, որ հայկական անմխիթար անապատի մեջ Հյուսիսափայլը երևեր որպես ձայն բարբառո... Նախախնամության կամքն էր, որ Հյուսիսափայլը կրե այդ ներկա իրողութենների մեջ ծանր, բայց փիլիսոփայական աչքով նայելով՝ քաղցր լուծը։ Այո՛, նախախնամության կամքն էր, որ Հյուսիսափայլի ճառագայթները տեսանելի կացուցանեին շատ բաներ, որոնց վերա հիմնավորապես խոսելը այնքան շատ ձեռնտու չէր օրագիր կամ լրագիր հրատարակող պարոնների, որովհետև ազգի պակասամիտ անդամքը, ամենևին անխելաբար վշտանալով, կարող էին հեռի մնալ մի այդպիսի մատենագրական գործի մասնակից լինելուց։ Ամենայն մարդ, որ զուրկ էր կատարյալ լուսավորութենից, հեռանում է և փախչում է այն խոսակցութենից, որ դիպչում էր այդ մարդու պակասութեններին, թեպետև մի մասնով զգում է այդ մարդը յուր պակասությունքը, բայց որպես խոստովանել այդ պակասությունքը, նույնպես մի ուրիշի դորա վերա խոսելը, ավելի ծանր է այդ մարդու համար, քան թե բուն այդ պակասութենների յուր վերա զգալը։ Կան մարդիկ, որ անձնախաբեության համար, որպեսզի մի փոքր մխիթարվին, շատ անգամ անձնատուր են լինում ինքնամոռացության, և մտավորապես դուրս գալով, հեռանալով այն շրջապատից, որի մեջ իրողապես գտանվում էին, աշխատում են զվարճանալ գաղափարական կատարելութեններով։ Այդպիսի մարդիկ շատ անգամ ցանկանում են, որ ուրիշները կամ գի

310