յիշեալ ներկայ պարոնաց վկայութեամբն և թաֆսիլովն տիրեսցեն: Նոյն երկաթեաք սանդուղս մի՛ վաճառեսցեն, այլ զամենայն հարկաւոր գրեանքն իմ կրկին ի նոյն սանդղօջն փակեալ պահեսցեն վասն ապահովութեան: Նոյնպէս ամենայն ստացուած և իմ անուամբ գտեալ տներ, գետին և կամ այլ շինուածք որքան և ներկայ ունիմ, որպէս վերն գրեալ կայ և կամ թէ այսուհետև ինչ ստացայց և ի ներքոյ գրեցից յատկացեալ նշանօք և սահմանօք, համայն և բոլոր անշարժ կայքն իմ, այսինքն տներն և այլն, առանց վաճառել, առանց գրաւել և առանց գին դնել, մնասցէ. քանզի ամրափակեմ կտակաւս իմով և բառնամ զկարողութիւն ներքոյ յիշեալ սամատեարցն կայից իմոց և մանաւանդ նոյնպէս և իմ կտակակատարացն, զի մինչի ցմին մատնաչափ տեղի ևս չունի և չունիցի ոք կարողութիւն վաճառել կամ գրաւ դնել զիմ անուամբ և ստացուածով գտեալ տներն և այլ։ Եւ կամ ի կողմանէ այսոցիկ հախսայ վեր առնուլ յիմ ըստատիցն, իսկ միւս այլ որ ինչ և գտանիցի ինձ շարժելի ըստատ, թէ նաղդ դրամ իցէ, թէ վաճառելի շարժուն իր և թէ թալապներ, զամենայն շարժելի իրսն յիւրում ժամանակի վաճառեսցեն, թալապներս և տներիս քրէհն ժողովեսցեն և ի ժողովեալ մապլաղիցն ֆի հարիւրին հինգ իւրանց հախսայ վեր առցեն: Նոյնպէս և իմ թաղման, տների մարամաթի, խաղնի և ի ներքոյ յիշեալ երեսուն և մին ռուփի ամսական խարճն վեր առցեն և մնացեալ մապլաղին Կումպանու սանաթ կամ սարթիփիկէթ առցեն մուդաթ մնասցէ. եթէ Կումպանու սանաթ կամ սարթիփիկէթ չստանիցի, գրաւականով մուդաթի դիցեն, մինչև մին արժանաւոր եկամուտ բերող տուն, կամ գաթ, կամ դուքաններ և կամ այլ ինչ արժանաւոր շինուած պատահեսցի և գնեսցեն, և յորժամ այնպիսի ինչ պատահեսցի՝ եթէ նոյն. մուդաթի մապլաղն և իւր մուդաթն ոչ բաւականացի զայն ի գնել, մուդաթի վեր առցեն որքան դրամ և հարկաւոր իցէ և զնոյն գնեսցեն և յետոյ յիմ տների քրէհիցն հատուսցեն զպարտսն և զնոյն նոր ստացեալ շինուածքն ևս յորժամ գնեսցեն, էս թղթումն իմ ստորագրութեան ներքևն իւր ամենայն սահմանն և նշանն յատկացուցեալ գրեսցեն և յայտնեսցեն թէ այս նոր շինուածքը և կամ էս ինչ տունն ևս, վերն յիշեալ Մասէհի ստատովն գնեցինք և որ յիշատակ մնալոց է առանց վաճառելոյ և առանց գրաւ դնելոյ յաւիտեանս ժամանակաց, որպէս վերն յիշեալ տներն և նորա քրէհն ևս իմ միւս տներիս քրեհի խտուրն բաժանեսցեն իմ համեմատ իմ ներքոյ գրեալ Բ հատորեալ պատուիրանին: Բ ՀԱՏՈՐ. Երկրորդ պատուիրեմ կտակակատարացն իմոց, զի Ստեփաննոս Յարութիւնեան տան սահմանակից իմ երրորդ տանն և տան ամենայն սարանջամն, այսինքն աջնասն բոլորն անպակաս յանձնեսցեն թաֆսիլով իմ աղախին Աննային. ևս յիմ մահուան օրէն սկսեալ որքան և կենդանի մնասցէ յիշեալ Աննայն, ֆի ամիսն երեսուն և մին ռուփի սքայ խարճի տացեն նմա, որ նոյն խարճովն և տան ամենայն սարանջամովն ի յիշեալ տանն բնակեսցի առանց քրէհի մինչև իւր մահն, և իմ մօրս աղախին Սուզային ևս յիւր կառավարութիւնումն պահեսցէ յիշեայ Աննայն նոյն խարճովն, բայց եթէ տարաձայնաթիւն պատահեսցի, մինն և կամ միւսն չկամիցին միմեանց մօտ մնալ այնժամ իմ կտակակատարքն յիմ ստատիցն երեք հարիւր ռուփի սքայ տացեն յիշեալ Սուզային է փարխաթի առեալ ի Սուզայէն հանցեն զնա ի տանէն, իսկ Աննայն մնասցէ ի տանն, մի և նոյն երեսուն և մին ռուփի սքայ ամսական խարճովն, բայց չունիցի կարողաթիւն վաճառել, գրաւ դնել և կամ շնորհել ումեք զտունն և կամ ի տան սարանջամիցն հատոր ինչ. ուստի յետ մեռանելոյ յիշեալ Աննային իմ կտակակատարքն զվերն յիշեալ ամենայն սարանջամն և կամ այլ զոր ինչ կայք գտանիցին յիշեալ Աննային
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/351
Արտաքին տեսք