Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վաճառեսցեն, և գուցէ յիշեալ Սուզպան մինչ ցմահ յիշեալ Աննային մնացեալ իցէ ի տանն իմ ընդ կառավարութեամբ Աննային, յետ մեռանելոյ Աննային, զվերն յիշեալ երեք հարիւր ռուփի սքէն յիմ տների քրէհիցն տացեն և հանցեն զնա ի տանէն, տունն քրէհով տացեն, տան քրէհն և տան սարանջամի և կամ միւս այլ ինչ իրաց ծախսի մապլաղն ևս վերն յիշեալ իմ տներիս քրէհի խտուրն բաժանեսցեն համեմատ իմ ի ներքոյ գրեալ պատուիրանին։ Արդ դարձեալ ևս յիշեալ Աննային և Սուզային պատուիրեմ, զի ի վերն յիշեալ սոցա խարջին և այլն անխափան և անպատճառ տացեն, քանզի բազում ամք են յորմէ հետէ սպասաւորքն են տանս իմ և մանաւանդ մինչ քրիստոնէական հաւատս ընկալան ի տանն իմ, վասնորոյ առաւել հարկ է զնոսա խնամել:

Գ ՀԱՏՈՐ. Երրորդ պատուէրս յայտնեմ կտակակատարացն իմոց, զի ամենայն կայք, այսինքն վերն յիշեալ տներն և այլն զորս ներկայ ունիմ և կամ զորս այսուհետև ստացայց Աստուծով, այսինքն զկնի մահուան իմ, ամենայն որ ինչ կայք գտանիցին ինձ ի վերայ աշխարհիս, զայն ամենայն միանգամայն ահա՛ ի կենդանութեանս իմում գրովս հաստատեցի ի ժառանգութիւն ներքոյ յատկացեալ տեղեացն այսպէս։ Իմ ամենայն կայքն տասն և վեց բաժին և կամ մասն համարելով, ի նոյն տասն և վեց մասնիցն ութն մասն վաղֆ արարի և կատարելապէս ետու յԱզով գաւառոջ Նոր Նախիջևանու քաղաքին Հայոց բարեկարգութեանցն. այսինքն՝ երկու մասն դպրատանցն, երկու մասն աղքատանոցին, երկու մասն հիւանդանոցին և երկու մասն որբոց տանն, առ ի մնալ անդ ի նոսա ինձ յիշատակ ի քաւութիւն մեղացս և ի մխիթարութիւն ազգին մեր։ Եւ մնացեալ յnւթն մասանց վեց մասն թողում եմ մնալ վասն Կալկաթայ քաղաքիս Կօրտ աֆռէկուիշտի բանտարկելոցն, այսինքն փոքր Ջըլի բանտարկելոցն. և երկու մասն թորում եմ մնալ վասն Կալկաթայ եկօղ Հայոց ազգ ղարիպականացն, այսինքն Հայաստան աշխարհիցն մեր ազգ ղարիպական աղքատ բիռուզիգար մարդկանցն որք եկեսցեն աստ, որպէս վերն գրեցի, թէ իմ ամենայն ստատն տասն և վեց սամ խսեպվի, ահա այս երեք տեղեաց բաժինն եղև տասն և վեց սամ որպէս վերն սամ արածիցն յայտնի է։ Արդ, աստանօր վերն յիշեալ սամատէրէրիցն և նոցա կողմանէ տեղս եղեալ վէքիլներիցն, որ իմ կտակակատարքն պետք է լինին, ի նոցանէ ևս խնդրում եմ և պատուիրում եմ, որ մշտապէս հաւատարմաբար հետևող եղիցին տների մարամաթին և քրէհով տալոյն, որ մի գուցէ անմարամաթ և դատարկ մնալով տներն քանդվին և աղքատքն ի մխիթարութենէ զրկուին, ուրեմն պատուիրեմ, զի իմ կտակակատարքն այսպիսի հաւատարմաբար հոգացողութեամբ յամենայն տարւոջ դեկտեմբեր ամսոյ իմ ստատի նոյն տարէն եկամուտն ջամ անեն և ջամ եղած մապլաղիցն նախ իւրեանք ֆի հարիւրն հինգ իւրեանց հախսայ վեր առցեն, յետ այնորիկ ևս տների մարամաթի, խազնի և վերն յիշեալ երեսուն և մին ռուփի ամսական խարճն և կամ այլն վեր առցեն, ապա մնացեալ մապլաղն, վերն գրածի համեմատ, տասն և վեց սամ արասցեն, ութ սամն նոյն յառաջակայ ջանէր ամսումն առաքեսցեն ի Նորն Նախիջևան բարեկարգութեանց կառավարչաց ձեռն, և երկու սամն նոյն ջաներ ամսումն բաժանեսցեն Հայաստանիցն եկեալ ղարիպական բիռուզիգար մարդկանց, իսկ մնացեալ վեց սամն Կօրտ աֆռէկուշտի բանտումն եղեալ քրիստոնեայ բանտարկելոցն, քանի անձին պարտքն վճարելի, որ բաւական լինիցի, էնքան անձանց պարտքն հատուսցեն և ի բանտէն ազատես ցեն յա լուր և մեծի աւագ շաբաթու պահոյն, բայց եթէ ի նոյն բանտին քրիստոնեայ անձինք չգտանիցին, էն միջոցումն և կամ գուցէ սակաւ անձինք գտանիցին և յիշեալ վեց սամիցն աւելի մապլաղ մնասցէ, առ այս պատուիրեմ, զի նոյն մապլաղովն ի նոյն բանտումն եղեալ Քուրդ և Հեթանոս

352