Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/368

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մատելով այն անմահ վաստակի հետ, որ նա վաստակել է, դոցանից հրաշակերտելով մի հատ մեծ շինված, որին և բոլորովին իրավացի անուն է տվել «Կոսմոս», այսինքն մարդկային հասողության տակ ընկած տիեզերական կարգը։ Գալոց ազգերը կունենան դորա մեջ ինչ-ինչ թերությունք լցուցանելու, ինչ-ինչ թուլությունք վերացնելու և փոխարինելու, այս և այն իրողությունը պիտո է նորա մեջ ուղղագործվի, այս և այն ենթադրությունը կփոխվի։ Այս մի ճակատագիր է, որին վիճակված է ամենայն ուսումնական գործ, որ կառուցած է եզրակացութենների ճանապարհով, որ հիմնած է առանձին իրողութենների վերա։ Բայց մեծի, ամբողջի, նորա էության մեջ չկա մի ուղղելի բան և չէ կարելի ուղղել ոչ առաջարկության և ոչ իրավորության մեջ, քանի որ մարդկային իմացականությունը չէ փոխել յուր բնավորությունը։ Նորա ընտրած ճանապարհը էր միա՛յն ուղիղը, նորա նպատակը էր միայն պտղաբերը։ Այս նպատակին հասանելու համար հարկավոր էր Հումբոլդի հավասարապես սրատես հայացքը թե ամենափոքր, խոշորացուցով միայն տեսանելի առանձին բաների և թե մեծ, տիեզերական օրենքների խորհրդավորության համար. հարկավոր էր նորա հավասարապես անվաստակելի ջանքը թե բնության բոլոր հայտնությունքը ժողովելու և թե ստորակարգելու նորանց ընդհանուր տեսողական կետերի տակ։ Հարկավոր էր մի կատարյալ մտավոր ըմբռնողություն, մի կշտապնդություն իրողությամբք և նույնքան ևս զորություն կատարելապես դուրս թափելու նորանց յուր հոգու միջից։ Մասնավոր բաների վերա պիտո չէր մոռանալ ամբողջը, ամբողջի վերա պիտո չէր մոռանալ ամենամասնավորը։ Ալեքսանդր ֆոն Հոլմբոլդը ծնած է 1769 թվակ. սեպտեմբերի 14-ին։ Իննսուն տարի, կարելի է ասել, այդ մեծ իմաստունը զննել ու ժողովել է, աշխարհի վերա ծայրից ծայր շրջել է և քննել է թե միկրոսկոպյան սահմանը երկրի երեսի վերա և թե ամենախորին հանքափոսերի հատակումը։ Այնուամենայնիվ հազիվ բավականացել է այս ժամանակը, նորա կյանքի մեծ վաստակը լցուցանելու համար։ Վերջին կռանազարկը այդ գործի վերա, էր և նորա վերջին աշխատությունը։ Երբ որ ահա կատարվել էր դա, նա հրաժարվեցավ մեզանից. նորա գործը ավարտված էր, նորա կյանքի խնդիրը լցուցած էր։ Նա փոխվել է այս աշխարհից, գուցե թե չիմանալով, թե ո՛րպիսի անչափելի առատ օրհնություն տարածել է թե ներկա և թե գալոց սերունդների վերա։ Արդյոք նորա մտածողակա՞ն զորությունը առավել մեծ էր, թե

368