Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զննողականը, զննողակա՞ն զորությունը ավելի մեծ, թե նորա սրտի գութը որպես մարզ։ Մեք չգիտենք։ Մեք կարող չենք ասել, թե ի՞նչ բանն որա մեջ ավելի արժանի էր մեր զարմացքին ու մեծարանքին։ Այն աշխարհաքարոզ առաքյալների նմանատիպ մարդ էր նա, որ յուրյանց մեջ տնկած ձգտողության զորությամբ սահմանած ու ստիպված էին մի նոր կերպարանք տալ կրթությանը և բարոյական կարգերին և մարդկային ազգը վեր քարշել մի աստիճան ավելի բարձր։ Արդյոք նորա խորհուրդը էր միայն օգտել մարդկությանը։ Այո՜, նորա գործականությունը հոյակապ ժամանակակից բնախոսի առածը կարող էր լինել և Հոլմբոլգինը, «Դու, բնություն, իմ աստվածություն ես, քո պաշտոնին նվիրված են իմ բոլոր զորությունքը»։ Բայց բնությունը Հումբոլգի համար փակում էր յուր մեջ և մարդկությունը. դորա համար և դորան օգտելու համար ապրած ու աշխատած է նա. դորա հառաջադիմության և կատարելության համար էր նորա տնկելը և սերմ անելը, դորան էին նվիրված նորա աշխատությունքը։ «ճշմարտությունը ինքն յուր համար նպատակ է, — ասել է նա մի անգամ, — բայց նա ունի միայն խորհուրդ, պիտառությամբ դեպի մարդկությունը»։

Ալեքսանդր Ֆոն Հումբոլդը գերմանացի էր․ և գերմանական ազգը կարո՛ղ է ասել, թե լոկ պատահմամբ վիճակված չէր Հումբոլդը գորմանական ազգին: Նորա շրջահայաց իմացական կերպարանագործության մեջ, նորա բարոյական բարձրության մեջ, նորա սրտի խորության մեջ, այն սիրալից հոգու մեջ, որով նա գրկախառնում էր բոլոր մարդկությունը, նորա անշահասիրության և անվաստակելի աշխատասիրության մեջ, նորա աշխարհատարած գործականության մեջ պատկերում է գերմանական հոգին, գերմանացոց ազգային բնավորությունը յուր ամենազնիվ կերպարանքով, յուր ամենապանծալի ճոխությամբ: Այո՛, պարծանք է գերմանացոց անունին, որ Հումբոլդը գերմանացի էր ազգով. պատճառ, նոքա իրավունք ունին ասելու. մի գերմանացի միայն կորղ է լինել Հումբոլդը: Բայց, ինչքան ևս վերապատվելի և սրբազան բան էր գերմանացոց համար յուրանց ազգային հարազատությունը, ինչքան ևս զորավոր էր նոցա սրտի վկայությունը, թե գերմանական ազգը է պահապանը և միայնակ սկզբնաղբյուրը ընդհանուր լուսավորության, եթե առնունք այս խոսքը յուր ամենավերին մտքով, ինչքան ևս խորին սրտով խոստովանեին նոքա, թե սույն այս կոչումը ազգի կրթության ընթացքի մեջ անձնավորվել է Ալեքսանդր Ֆոն Հումբոլդի դեմքով և նորա մեջ գտել է յուր սեփական արտահայտությունը. այնուամենայնիվ պիտո է ասել, որ այս սահմանավորությունը անչափ նեղ է Ալեքսանդր Ֆոն