Հումբոլդի համար, այս շրջանակը մի այդպիսի ականավոր մարդու համար շատ փոքրապարունակ է։ Ո՛չ․ գերմանական ազգը հատուցանելով յուր արտասուքի այն պատահարի վերա, որ և այս անզուգական տղամարդը վեռջապես խոնարհեցավ ժամանակի հրամանին,ա՛յս, ոչ ոքի, բացի յուրյանից պատկանյալ իրավունքը արտասվելու այդ կորուստը, ետ է դարձուցանում աշխարհին։ Նա Ալեքսանդր ֆոն Հումբոլդը, երկրագնդի բոլոր ազգերի համար զննել, մտածել ու աշխատել է․Թող ամենեքյան դոքա կորուսանել են նորան․ Նա պատվամեծար քաղաքացի էր այս բոլոր երկրիս։ Այժմ թույլ տվեցեք ինձ, պատվական Հրատարակող, մի քան խոսք ասել Ձեզ Հումբոլդի Թաղման հանդեսի վերա, որ կատարվեցավ ամսուս 10 թվականին։ Մի մեղմ, գարնանային առավոտ շատ ձեռնտու էր ա մեռելահանդեսին, որ այսոր Բերլինի բոլոր բնակիչքը տոնախմբում են յուրյանց մեծ քաղաքակցի պատվի համար։ Երկինքը վարագուրված էր, և ոչ մի կարմգույն ճառագայթ արեգակի դուրս չէր արձակվում։ Ննջեցնելու տան առաջև, առավոտու 8 ժամին հավաքվեցան բազմությունք սգավորների։Երբ որ համալսարանի հասարակությունը երկար ու ձիք հանդիսավոր շարակարգով, ուսանողքը հառաջ ձգած և նոցա պարագլուխքը արմավենի ճյուղեր ձեռներումը, երևացած էր Օրանիենբուրգյան փողոցումը, ուր պատուհանների միջից դուրս էին կաղված բազմաթիվ Թխապատ դրոշակներ, այնուհետև կարգավորվեցավ անչափելբազմամարգ ուղարկավորությունը պալատական հանդիսապետի,պարոն ֆոն Ստիլֆրեդ Րաթոնիցի հրամանի տակ։Դուք ստացած կլինիք ուղարկավորության ցուցակը։ Համալսարանի աշակերտքը հառաջընթաց էին․ Մեծ բազմությամբ ներկա էին ժողովրդի փոխանորդքը․երկու ազգային խորհրդարանքն ևս ետ էին դրել յուրյանց գործողությունքը․ երեկ, խորհրդակցության միջոցին, տեղիք տալով կոմս Ցիսկովսկին և առաջարկելով նախաթոռ անդամ կոմս Շվերինը, ժողովրդի բոլոր պատգամավորքը վեր կացան յուրյանց ցավակցությունը և հռչակավոր ննջեցելոյն հատուցանելու յուրյանց մեծարանքի հարկը բոլոր Պրուսսայի անունով․ՈՒրեմն այսօր ցուցանում էին դեպի նա յուրյանց վերջին հարգության պարտքը։Բայց ոչ թե միայն ազգային խորհրդարանը, համալսարանը, ճեմարանը, ուսումնարանները, բոլոր գործակարքը տերության, զինվորական և քաղաքական կարգերի գլխավորքը, ոչ թե միայն դատարանքը, հոգեվորների դասը, քաղաքի մագիստրատը և պատգամավորքը, այլև Բերլինի
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/370
Արտաքին տեսք