ցուցանէ։ Թո՛ղ զի պատմությունն ողջոյն պակասեալ է յոյժ և յոյժ ի պատմական արժանաւորութենէ[1]․ ոչինչ տարադէպ համարիմք առ տեղեաւս խօսիլ սակաւուք զՊատմութենէ Հայոց, եթէ միայն կարելի էր անուանել զայն պատմութիւն։ Ուսանիմք առ հասարակ ի լուսաւորեալ ազգաց, եթէ պատմութիւնդ անուն պարտի անշուշտ ունել ըստ գործարանաւոր մարմնոց նախ քան զամենայն զնիւթ, զկերպ, զգործարանս և առ հասարակ զկազմած, յար և նման կազմութեան գործարանաւոր մարմնոյ, որպէսզի նիւթն, ունելով զկերպ, գործարանաւորեսցի և ի ներքուստ աճեսցի անսայթաք յերիւրմամբ ճիւղոց, առանց խառնափընդորելոյ զկազմաձն։ Այս ամենայն պայմանք, որք անհրաժեշտ են ի պատմութեան՝ չիք ի Պատմութեան Հայոց. զայս ասացեալ չկամիմք բնաւ մատնանիշ առնել ի թերութիւնս Չամչեանին, թէ զրկեալ է Պատմութիւն նորա առ հասարակ ի պատմաբանական կարգաց (systema), այլ և սակաւուք խոստովանիմք, զի կեանք ազգի մերոյ չեն բնաւ եղեալ պատմականք, զորպիսի առ այլս նկատեմք, այլ՝ ընդհատեալ, հատուկոտոր, ստրկացեալ և ենթակայացեալ ազդեցութեան այլոց իշխանութեանց, և այն՝ թեև ցաւ է մեզ խոստովանիլ՝ առ տարրացեալ ի Հայս դժոխային իմն հոգւոյ անմիաբանութեան և անմիտ նախանձու ընդ յառաջադիմութիւն ընկերին։ Ըստ ազգին լինի և պատմութիւն նորա, որպէս և ի պատմութիւնէ անտի մակաբերել հարկիմք զորպիսութիւն, զհոգի որ և իցէ ազգի, որպէս զմասն ինչ ի բոլորէն միայն հասկանալ զօրեմք։ Այլ ի վերայ այսր ամենայնի ո՜չ եթէ միայն անօգուտ էր, այլ և հարկաւոր և կարի հարկաւոր զնշխարս աւանդութեանց, զգործոց նախնի Հայկազանց ի հանդէս դնել առաջի նոր հայոյն, որպէս պահանջէին կարգք և օրէնք պատմաբանականք. չիք յայսմ տարակոյս, եթէ զայս ամենայն պիտոյ էր տալ նոր հայոյն և նոր յոճ խօսից, հասկանալի առ հասարակ, վասն զի հասկանալիքն կարէին օգնել նմա, իսկ յանհասկանալեացն զի՞նչ օգուտ։ Կրկին ասեմք՝ զի՞նչ օգուտ. խօսողին պիտի լսող և հասկացող, ուրեմն և խօսողն պարտի խօսիլ ի լեզու հասկանալի, այլ թէ ոչ ասողն լիցի խուց և լսողն դուժ։ Մատենագիրք մեր ցայս վայր ժամանակի թողին լքին զայս, թէպէտ և անհաւան էին ընդ խառնափնդոր Պատմութիւն Չամչեանին, և այս իսկ է պատճառ, զի ժողովուրդ մեր չգիտէ զպատմութիւն իւր, զգործս իւրոց նախնեաց, չգիտէ զհարս՝ որոց է որդի։ Անհոգութիւն առանց պատասխանի տալոյ։ Քաջայոյս եմք, թէ գերապատիւ Ստեփանոս վարդապետ Նազարեանց ո՜չ անարժան համարեսցի զայս գործ իւրումն
- Ծանոթագրություններ
- ↑ Այստեղ ընդհատվում է ձեռագրի պահպանված մասը (խմբ.):