արվեստավորքը ուղարկել էին յուրյանց փոխանորդքը: Եվ տիրապես համորեն Բեռլինը: Բոլոր փողոցներումը, որոնց միջից անցանում էր ուղարկավոր բազմությունը, Օրանիենբուրգյան փողոցը, Ֆրիդրիկյան փողոցը, Լինդեն անուն ծառաստանքը մինչև ամրոցը և մայր եկեղեցին, ժողովրդով խիտ լցված էին պատուհանները, այո՛ և տանիքների լուսամուտքը: Ցած տների ծածկոցների վերա կանգնած էին նայեցողք. բացի սորանից մի խիտ բազմություն ժողովրդի ըստ մեծի մասին հանդիսական հագուստով, լուռ և անխռով հանդարտությամբ մնալով յուր տեղումը, ձևացնում էր մի շարունակ ցանկ սգավորների, տանից մինչև մայր եկեղեցին: Սորա դարպասի առջև կանգնած կառավարող թագավորը արքայազն աթոռաժառանգի հետ, ընդունեց ուղարկավորքը: Դագաղը պարզ և անզարդ, բաց թխագույն, կաղնի փայտից, արմավենի ճյուղերով ծածկած, պալատական սպասավորքը թագավորի ակնարկությամբ առան տարան եկեղեցու մեջ և դրեցին սև քողարկված աշտանակների մեջտեղում, սեղանի առաջև. նորան շրջապատեցին արքայական սենեկապետքը: Մեծաժողով բազմությունը, պալատական հանդիսապետի անդադար շրջանկատ աշխատությամբ բռնեց յուր որոշյալ տեղերը. եկեղեցու միջավայրումը, սեղանի հանդեպ բազմեցավ կառավարող թագավորը և առավել ընտանի սգավորքը. ապա արքայազունքը, տերության գործակալքը, ազգի փոխանորդքը, բարձրապատիվ պաշտոնակալքը կանգնած էին շրջապատելով դագաղը: Այս հանդիսակատարության միջոցին երգում էին մայր եկեղեցու երաժիշտքը: Գեներալ սուպերինթենդենտ Հոֆմանը ասաց հիշատակի քարոզ, ամենևին արժանի յուր մեծ նյութին. այս քարոզի միջից կամեի այս բանս առավելապես հայտնի կացուցանել, որ այն նուրբ խնդիրը, թե ի՛նչպես էր եղած հավերժացած Հումբոլդի հարակցությունը դեպի դրական քրիտոնեությունը, երբեք լռության մեջ չթաղվեցավ, այլ ծանր, նվիրական և ճշմարտությանը համեմատ կերպով խոսքի տակ ընկավ: Խնդրեմ, պատվական Հրատարակող, ասել Ձեր և իմ ազգին, որ Հումբոլդի պես մարդը ևս չկարողացավ դուրս մնալ անաչառ արդարության դատաստանի տակից նույնիսկ դագաղի մոտ. ապա ու՛ր կմնան հայոց կես ու քարռրդաչափ, գուցե և ութերորդաչափ մարդիկը, որոնց վերա խոսք բանալով հայոց կրիտիկան, շատ անգամ գայթակղության քար է լինում յուր ազգի համար: Ես այդ բանը կարող եմ մեկնաբանել ինձ նորանով միայն, որ հայք ասիական երկարատև բռնակալության տակ ստացել են մի այնպիսի ծառայության հոգի, մի այնպիսի բթամտություն, որ ոչինչ գաղափար չունելով մարդկային արժանավորության մասին, կարող էին միայն գո
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/371
Արտաքին տեսք