Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վել և գովասանել յուրյանց չնչին, շատ անգամ և վատթար մարդիկը,որոնցից ավելի լավերը ոչ տեսած և ոչ լսած էին։Ասիական ժողովրդի գովածքը արժանի էին գովասանության,բայց թե թագավորք էին,իշխանք ու մեխատունք և հարստականք․բայց թե դոքա ի՛նչ արդյունք բերել էին մարդկությանը,ի՛նչ արդար վաստակ վաստակել էին ազգի թե նյութական և թե իմացական բարեբախտության համար,և թե քանի արժեին դոքա բարոյականության փորձաքարի վերա,եթե հեռացների դոցա գլխի խաբեական լուսակամարը կամ թե հանեիր դոցա վերայից յուրյանց պատահական արտաքին պատվի զարդարանքը—այդ մասին չկա ասիացոց մեջ ոչինչ հարցուխնդիր,որովհետև անկրթության մեջ կորուսել են ամենայն չափ և կշիռ,որով պիտո էր դատել մարդկային արժանավորությունը:Բայց հումվբոլդի մասին ասեմ ձեզ ավելի բան.աստվածաբանական ֆակուլտետի գործակալ պրոֆեսորը Հենգստենբերգը հրաժարվել էր մասնակցից գտանվիլ ննջեցելու թաղման հանդեսին:Հոֆմանի ճառը տարակույս չկա,որ տպվելու է.միայն կամիմ ձեր ուշադրությունը դարձուցանել այն տեղի վերա,ուր խոսք է լինում այն լուռ երկյուղոտության մասին,որով Համբոլդը հեռի էր պահում յուր անձը կրոնական խմդիրներից:Աղոթքից ու երգից հետո կառավարող թագավորը բարձրացավ տեղից.աջը տվեց հանգուցելու ազգականներին,ծանրությամբ ողջունեց դեպի ամենայն կողմ և հեռացավ արաքայազն ֆրիդրիկոս Վիլհելմոսի և արքայական տան մյուս իշխանների հետ:Նորա քամակից գնացին տերության գործակալքը և բոլոր մյուս ժողովը:Եկեղեցուց դուրս,երերվում էին ժողովրդի բազմությունք:Չէ կարելի այլապես խոսել,եթե ոչ,թե Բերլինը,որ այնքան սիրելի էր եղած հավերժացածին,յուր պարտականությունը բոլոր բարեշեն աշխարհի անունով հատուցանել վերջին մեծարանքը այն մեծ ննջելուն,լցուցել է շատ արժանավոր կերպով,անկեղծ սրտի ցավակցությամբ,ճշմարիտ սիրով դեպի նորա հիշատակը:

Արդարև,ավելի փառավոր  դիազարդությունք եղած են արդեն շատ անգամ և Բերլինի մեջ.շատ դիպվածներում եղել է ցավակցությունը և ավելի ողբական և արտասվալից.բայց շատ սակավ է պաըահել,որ մի նմանապիսի միջոցով  հայտնված լինի ժողովրդի մասնակցությունը այդպես առ ի սրտե,կամեի ասել,այդպես բուն  մարկորեն,ինչպես այսօրյան,Հումբոլդի թաղման ժամուն,որին ձեռնատու էր մի շատ պատվական եղանակ:Ասես թե բնությունը կամեցած էր ծիծաղադեմ ներս նայել յուր անձնավեր որդու մինչև մութ գերեզմանի մեջ ևս:Չափազանց խոսք չէ,եթե ասեի ձեզ,թե ոչ մի քաղաք Եվրոպայի մեջ:
372