Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէր այնքան հարմարավոր լինել մի այդպիսի ուղարկավորության, ինչպես Բերլինը, հանգուգեցելու օթևանից, որ Օրանիենբուրգյան փողոցումն է, Ֆրիդրիկյան փողոցի և Լինդեն ծառաստանի երկայնությամբ մինչև մայր եկեղեցին: Ի՜նչ ճոխ և փառավոր պարագայք ցույց է տալիս այժմնյան 19 դարու աշխարհաշինությունը, զօրօրինակ մայրաքաղաքացի կեցություն, գետային հաղորդակցություն, ճարտարարություն և գիտության տաճարներ եկեղեցական շինվածք, թագավորական ապարանքներ - այս բոլորը դրված էր այն վերջին ճանապարհի վերա, որից պիտո է անց կենար մեծ ննջեցյալը. և նորա պարզ դագաղի վերա - այնպես պարզ, ինչպես որ ամփափում էր յուր մեջ Բերլինի ամենապարզ քաղաքացու հողեղեն նշարքը - սփռում էր զմայլեցուցիչ գարունը յուր դալար, դուրս բողբոջած տերևների ու ծաղիկների բարությունը: Երանի՜ նորան, որ և մահու մեջ առատապես վայելում է այն բանը, որ կենդանության միջոցին էր նորա մի հատիկ պարծանքը, նորա ամենավերին ուրախությունը:

Ես անց եմ կենում այն պարզ և սրտաշարժ խոսքերի վերայից, որ պալատական քարոզիչ Հոֆմանը՝ հանգուցելու ճշմարիտ մեծարողներից մինը, դագաղի դեմուդեմ և ժողովրդի առաջև ասաց, որ պարունակում էր յուր մեջ առավել երեվելի գործակալաքը գիտության և ճարտարության, զորապետներ և պաշտոնակալներ: Ես կամեի միայն մի խնդիր առաջարկել այստեղ. արդյոք ի՜նչ բան տիրապես հավաքել էր այստեղ այն հարյուր հազարները, մի այդպիսի մաքուր և խորազգաց ցավակցությամբ ցուցանելու Հումբոլդին վերջին մեծարաանքը: Բայց այն աշխարհահռչակ ուսումնականը, առաջին քաղաքացին Բերլինի չէր նա, որին վերաբերվում էր այդ մեծարական պատիվը, — դա էր նույն ինքն մարդը, յուր աշխատակից ու պատերազմակից մարդը, յուր ժամանակի աշխատակից ու պատերազմակից մարդը, այն արդարամիտ սիրտը և ամենամտածող գլուխը մեր ժամանակի, որին վերաաբերվում էր այդ նախապատիվ մեծարանքը: Ոչինչ բան ավելի հեշտ չէ, քան թե թուլությունք գտանել Հումբոլդի գոյության մեջ. այդ պակասությունքը էին հարկավոր դարձակողմը գերօրինակ առաքինութենների, և այդ պատճառով բուն մարդկորեն: Աշխարհի պատմագրությունը հիշում է գուցե թե միայն երեք մարդերի անուններ, որոնց մեջ մեր բնության տիզերականությունը կատարելապես կերպարանք է ստացել. Արիստոտելես, Լեյբնից և Հումբոլդ: Արիստոտելեսը ցուցանում է փիլիսոփայական, Լեյբնիցը պատմական, Հումբոլդը ազնիվ մարդկեղեն բովանդակությունը առանձին կերպարանագործական միջոցների, Հնության, Միջին դարերի, Նոր ժամանակների։ Բոլորեցուն դոցա հասարակաց