ընկալեալ զինքնակոչ ազգասէր վերապատուութիւնդ, անամօթեցան ձգել զբազմութիւն Հայոց յեկեղեցին Հռովմայ, ասասցեն ապա թէ ի՞ւ ունին պահել զկենդանութիւն ազգին, լեզուա՞ւ միայն՝ այդ չէ բաւական, մանաւանդ զի անհասկանալի է ազգին հինն ու նուիրականն, իսկ նորն առ նոսա աղճատեալ ցայն վայր, զի դժուար էր ականջաց լսել զխժալուր բարբառդ։ Մխիթարեանք կատարեցին վասն ազգի զայս և եթ գործ, զի վերականգնեցին զմիջաբեկ շինուած հին հայախօսութեան, այդորիկ վասն ոչ ուրանալ զմեր շնորհապարտութիւն առ նոսա. այլ թէ այդ վերակենցաղութիւն հնոյն լեզուի ունէ՞ր ընդհանուր ինչ բան առ ազգն Հայոց, զայսմանէ է բովանդակ ճառս։ Այո՜, ո՜չ պակասին և առ մեզ նախապաշարեալ անձինք, որք արտաբերեալ զբառդ Վենետիկեան միաբանութիւն կամ լոկ Վենետիկ, իմացեալ սովին զուխտն Միիթարեան՝ համարին զնա բաղում ինչ վճարեալ, այլ այս, որպէս ասացաք, կարծիք է անհիմն ռամկական, և այն սեպհական ոչ բոլորից՝ այլ ոմանց նախապաշարեալ անձանց։ Եկեսցուք այժմ ի քննութիւն, թէ միաբանութիւնն Վիեննայի, որ դուստր էր արժան իւրումն Վենետիկեան մօր, զի՞նչ գործ վճարեսցէ վասն Հայոց ազգի։
Պաշտօն նորա, ջանք և վաստակք, եթէ ըստ խղճի մտաց վկայեսցուք, եղև միայն աղճատել և թեքթեքել զհին լեզուն մեր իւրով անդուլ և կամակոր ղադասիրութեամբ և փիւրասիրութեամբ. նոքին հայացուցին քանի մի հատակոտոր գրեանս զեւրոպէական լիւնն (1) ի զադ թարգմանեալ և զֆ (f) ի փիւր, ահա վաստակ նոցա, իսկ ի կրօնամոլութեան մասին և ազգատեցութեան վատթար քան զՎենետկեցիս, որք փոքր քան շատ գիտեն գէթ վարագուրել զամօթալի գործ իւրեանց։ Այսուհետև տեսցեն պատուելի ազգակիցը մեր' զնպատակ լատին ացեալ միաբանութեանց Հայոց, տեսցեն և ծանիցեն և մի՛ յուսասցին ի Հռովմէական տատասկէ թուզ կթել. հոգ կալցեն ինքեանք ձեռնտուութեամբ միմեանց պատրաստել վասն զաւակաց իւրեանց զսեպհական հնարս առ ի լուսաւորել զնոսա, զի լոյս ցոլացեալ յօտարաց չար է, քան զսեպհական խաւար, ի հարկէ եթէ առողջ բանականութեամբ քննէր այր իւբաքանչփւր զխորհուրդ բանիս։
Քերեալ զպատմութեամբ գրականութեան մերոյ հարեւանցի ի սկզբանէ ծաղկման լեզուին մինչ ցայս վայր, մնա դեռ մեզ յիշել աստանօր զազգային օրագիրս և լրագիրս, որք հրատարակին ի զանազան միաբանութեանց և անձանց՝ ի Կոստանդնուպօլիս, ի Զմյուռնեայ, ի Կալկաթայ, ի Սինկափոր, ի Վենետիկ և ի Վիեննայ։
Նախապատիւ քան զամենեսին օրագիր Զմիւռնիոյ իրաւամբ կրեալ