Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանուդ «Ազգասէր» թէ հարթութեամբ ոճոյ նոր հայախօսութեանն, և թէ առողջ դատողութեամբ, գտաւ ցայս Վայր պտղաէտ և օգտակար և ըստ այսոցիկ անժխտելի յատկութեանց շահեցալ զսիրտ ազգին։ Օրագիրդ այդ հրատարակեալ ի գիտնական Պալդազարեանէ, յուսամք թէ յարատևեսց անդուլ յառաջադիմութեամբ, նա զի ուսումնասէր հասարակիություն մեր, որ ի Զմիւռնեայ, ոչ թողցէ զաշխատութիւն քրտնավաստակ հեղինակին անվարձ, որպէս և ազգն ողջոյն գրաւեալ մաքուր խզճմտանօք սռ ի նմանէ։ Երանի թէ ողջոյն օրագիրք մեր նովին ընթանային կանոնօք, դնելով առաջի Հայկական ազգին մաքուր, որքան և որ չափ կարելի էր ըստ տեղւոյն հանգամանաց, զհոգեղէն կերակուրս։ Այո՛, խոստովանիլ խոստովանհիմք զարժ անաւորութիւն Հայ. օրագրաց Կոնստանդուպոլսոյ «Նոյեան աղաւնի» և «Մասիս», և պատուելի հեղինակաց օրագրացդ չկարեմք ժխտել զմեր շնորհակալիս, զի և նոքին իսկ ըստ պարոն Պալդազարեանի փոյթ տարան գնոր բարբառն ազգային ի յարգի կացուցանել և նովին ճանապարհ հարթել ընդ անչքացեալ անապատ Հայկական ձուսալորութեանն, թէպէտ մինչև այժմ ի մասնաւոր սահմանի լրագրութեանց։

Գիտնական հայրենակից մեր պարոն Մեսրոպ Դաւթեան Թաղիադեանց, ոչ սակաւ քան զայր աշխատասէր զանազան աշխատութեամք (որք անագան յոյժ յետ տպագրութեան հասեալ են առ մեզ առ աշխարհին հեռաւորութեան, յորոլմ գտանի ուսումնական ազգակիցն մեր), այլ և հեղինակութեամբ յիրալի «Ազգասէր» տառն օրագրոյն Կալկաթայի հաստատեաց զիր Ազգասիրութիւն, թէև ցաւելով խոստովանիմք թէ ուղղութիւն առնդ ուսումնականի չէր ամենևին համաձայն ազնիլ նպատակի նորա, գրոցդ այդ լեզու անհասկանալի էր հասարակ ժողովրդեան և պիտանի մասնաւոր յոյժ անձանց, որք ըստ իս պաշտօնեայք համարին նուիրական տաճարի հնոյն հայախօսութեան, և ո՞վ արդեօք յերկուանալ իւրում ոչ խղճահարեսցի, թէ պարոն Թաղիաղեանցն զվադ և զսուրբ ծնունդս մտաց իւրոց ճախարակեալ յանգիման կացուցանէր ի զգեստու 19-երորդ դարու, լինէր վասն ազգի գործ մեծ Վեարեալ, այլ ազգն մեր ըստ ժամանակին ազգեցութեան ո՜չ ճանաչէ զտարազ զգեստու հնոցն, յորոց սակի համարի և լեզուախօսութիւնն հայկական չորրորդ կամ հինգերորդ դարուց։ Այլ յաղագս ապագայ հարցասիրաց և խուզարկուաց հին հայախօսութեան յիշեալ հեղինակն ո՜չ երբեք կորուսանէ զիւր արժանաւորութիւն և ո՜չ նսեմացուցանեն... անուան նորա մատենագրութիւնք նորա ծերացեաւ հայախօսութեամբ, զի ոչ ոքի հեղինակաց 18 և 19-երորդ դարուց աշխատեցաւ պաշտել