«Հիսուսյանք» և «Иезуиты» հոդվածների համեմատությունը ցույց տվեց, որ իսկապես Նալբանդյանը «Հիսուսյանք» հոդվածը թարգմանել է Ռատինսկու՝ վերը հիշված պատմական ակնարկից, բայց թարգմանական աշխատանքի ընթացքում փոխել է վերնագիր և կատարել այլ կարգի մի շարք փոփոխություններ։ Դրանք (կրճատումներ, հավելումներ, միջամտություններ), ծավալի առումով թեև մեծ չեն, բայց ինքնին լուրջ հետաքրքրություն են ներկայացնում, քանի որ Ռատինսկու բնագրին Նալբանդյանը հաղորդում է որոշակի հայկական երանգ, ջանալով այն հարմարեցնել իր հեղինակային նկատառումներին։ Ինչպիսի՞ք են հայկական բնագրում կատարված շեղումները։ Կրճատումներ․ «Հիսուսյանք» հոդվածում պակասում են մի շարք հատվածներ, որոնք, եթե դատելու լինենք ողջ հոդվածի ոգուց, չպետք է դուրս մնային հայկական բնագրից։ Մեր կարծիքով, այդ կարգի կրճատումները Նալբանդյանը կատարել է գրաքննիչի պահանջով։ «Թափառական հրեայի» առաջաբանի կոմենտարներում խոսք եղավ այդ վեպի տպագրությունը 22 կրճատումները, որ կատարել է Նալբանդյանը, մեր կարծիքով, հավասար չափով կարող էին վերաբերվել և՛ «Թափառական հրեա» վեպի առաջաբանում, և՛«Հիսուսյանք» հոդվածին։ Քանի որ ձեռքի տակ չունենք գրաքննիչի դիտողությունները, չենք կարող որոշակի խոսք ասել «Թափառական հրեա» վեպի առաջաբանում կատարված փոփոխությունների մասին, բայց «Հիսուսյանք» հոդվածի ռուսական բնագիրը մեզ հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմել այդ հոդվածից կատարված կրճատումները բնույթի վերաբերյալ։ Այսպես, հայկական բնագրից դուրս է մնացել այն հատվածը, որտեղ Ռատինսկին խոսում է ֆրանսիական հեղափոխության և առհասարակ XVIII դարի դեմ 1814 թ. ստեղծված ռեակցիայի մասին։ Թվում է նույն տրաբանությամբ էլ ռուս հեղինակ «Եվրոպական մեծ հեղափոխություններ» արտահայտությունը հայկական բնագրում դարձել է «Եվրոպական ապստամբություններ» (էջ 26 և համապատասխանաբար էջ 101)։ Կրճատված են Հնդկաստանի կանանց և դեռատի աղջիկների բարոյականության մասին եղած հատվածը և մի պարբերություն, որտեղ խոսվում է հիսուսյանների անբարոյական արարքների մասին՝ Հոլանդիայում։ Մեծ չափով (38 տող) կրճատված է հոդվածի ավարտը, որտեղ հեղինակը կանգ է առնում 1814 թ․ հիսուսյան կարգի վերականգման և հիսուսյանների հետագա գործունեության կողմից, քանի որ խոսվում է քաղաքական կյանքում հիսուսյանների նորօրյա քաղաքականության, հուլիսյան հեղափոխության ունեցած նրանց մասնակցության, կարգի կոսմոպոլիտական ոգու հակապետական նկրտումների մասին։ Ռատինսկին այստեղ ընդգծում է Փարիզի համալսարանի ամբիոնմերի հետ հիսուսյանների սկսած բանավեճի իրողությունը, որը հղի էր մի վտանգով հիսուսյանները սկսած ձգտում էին իրենց ձեռքը վերցնեն երիտասարդության դաստիրակության գործը։ Այս ամբողջ հատվածի փոխարեն Նալբանդյանը վերցրել է միայն բնագրի 21 և 39—41-րդ տողերը և միացնելով իրար՝ դարձրել վերջաբան։ Որոշ կրճատումներ, մեր կարծիքով, կատարել է Նալբանդյանը ինքը։ Այդ շատ ցայտուն երևում է սույն հատորի էջ 87—ից։ Բանն այն է, որ հոդվածի սկզբի այդ հատվածում և՛ Ռատինսկին, և՛ Նալբանդյանը շեշտում են ուսումնասիրությունը գրելու իրենց շարժառիթները։ Ռատինսկին ուշադրությունը կենտրոնացրել է հիսուսյանների գործու
410