նեության վրա ֆրանսիայում, որտեղ 40—ական թվականներին նրանք մուտք էին գործել հասարարական գործերի մեջ և, ինչպես ասված է հոդվածի ավարտում, նույնիսկ բանավեճ էին վարում երիտասարդության դաստիարակության հարցերի շուրջը։ «Այժմ,— գրում է Ռատինսկին,— երբ բոլոր մտածող մարդկանց հայացքները դարձել են դեպի նոր հարաբերությունները կռիվ՝ հին, անպտտուղ, բայց և կենսունակ ու խորամանկ եզվիտականության դեմ. մենք որոշեցինք ընթերցողի ուշադրությունն ուղղել դեպի այդ նշանավոր կարգը» (տես «Отечественные записки». 1844 № 1—2, էջ 3): Այսպիսով. 40— ական թթ. ռուսական ամենաառաջադիմական օրգան «Отечественные записки» ամսագրի խմբագրությունը, որն ուշադրության կենտրոնում էր պահում ժամանակի ոչ միայն ռուսական, այլ եվրոպական երկրներից հասարակական, սոցիալական և քաղաքական կյանքի նշանակալից երևույթներ, իր խնդիրն է դարձրել մերկացնել ռեակցիոն եզվիտականության անբարոյական էություն: Դրանով խմբագրությունը մասնակցում էր նոր հարաբերությունների պայքարին՝ հնի և իր դարն ապրածի դեմ: Միքայլ Նալբանդյանը, սակայն, մի փոքր մասնավորում է խոսքը: Զգայուն կերպով հետևելով հայ իրականության օրվա երևույթներին, նա վճռում է համաեվրոպական պայքարի ասպարեզից իջնել հայկական կյանքի ոլորտները և ներկայացնելով հիսուսյան կարգի ամբողջական, հարվածի ուժգնությունն ուղղում է այդ կարգի հայ պաշտպանների դեմ: Վերը հիշված 87—րդ էջում նա խոսում է «Հիսուսյանքը» հրապարակելու իր շարժառիթների մասին. «Ես հարկավոր համարեցի մեր ազգայինների ուշադրությունը դարձուցանել այս կարգի վերա, որ հառաջ քան թե» «Թափառական հրեա» վեպասանության կարդալը, կարողանան ծանոթություն ունենալ այս կարգի մասին, ճանաչել և շոշափել նորա հոգին: Եզվիտական կարգի գործելակերպն ու «հոգին» վտանգ էին ներկայացնում և հայ իրականության համար, քանի որ Վենետիկի միաբանություն աբբահայտ էդ. Հյուրմուղյանը 1846 թվականից բացահայտ մտերմություն է հաստատում Հռոմի պապի հետ և նույնիսկ փոխում Մխիթար Սեբաստացու կազմած կանոնադրություն: «Հյուրմուղը մտցրեց Հիսուսյան ընկերության կանոնադրությունը ս. Ղազարու վանքի մեջ և այն օրվանից մինչև այսօր Վենետիկ Մխիթարյան ուխտը ներկայանում է իբրև հայ— հիսուսյան մի կրոնական վանք» (Ալ. Երիցյան, Վենետիկի Մխիթարյանք, Թիֆլիս, 1883, էջ 70): Մխիթարյան միաբանության ենթարկվելը եզվիտական կանոնադրության, Նալբանդյանը համարում է «մի ավելի չարագուշակ իրողություն», որի հետևանքները նա մեկնաբանում է իր «Մխիթար և Մխիթարյան» ուսումնասիրություն մեջ. «Սարսափելի նյութապաշտություն,— գրում է նա,— կեղծավոր մոլեկրոնություն… Այս երկու կորստաբեր ախտերը, որպես բնական հետևանք եզուիտյան կանոնադրության, առաջնորդում են ընկերությանը» (տե՛ս սույն հատորում, էջ 224): Հավելումներ. Ռուսական բնագրի տարբեր հատվածներում կատարած իր մի շարք հավելումներով Նալբանդյանը ցանկացել է ավելի ցցուն դարձել հիսուսյանների գործունեության անմարդկային էության պատկերը: Մենք կհիշատակենք դրանցից միայն երկուսը. Կանգ առնելով այն փաստի վրա, որ Հռոմի պապերը ժամանակ առ ժամանակ իրենց կոնդակներով դատապարտում էին հիսուսյանների գործողությունները, մինչդեռ վերջիններս անուշադրության էին մատնում դրանք, Նալբանդյանն ավելացնում է. «Թեպետ և նոցա անդամները, որոնք պապի երեսն էին տեսանում, լիզում էին նորա ոտքերը և կեղծավորաբար ցույց էին տալիս, թե ինքյան ոչինչ այլ բան չեն, եթե ոչ պապի արբանյակներ և հռովմեական եկեղեցու հարազատ զավակներ…»: (Տե՛ս սույն հատորում, էջ 86):
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/411
Արտաքին տեսք