անկաշառ վկայք են գրուածք նորա, Կրօնագիտութիւնն և այլ կրօնական յօդուած ինչի ի գիրն կոչեցեա «Մուզայք Արարատեան»: Ճշմարիտ է՝ այրս այս համեմատելով իւրոցն կարգակցաց առ հոգևորս Հայոց, գերազանց էր յաստուածաբանական և ի պատմական գիտութիւնս և կարող էր զայն ամենայն ըստ իմիք արդիւնաւոր կացուցանել վասն ժամանակցաց իւրոց և ապագայից, եթէ զոր գրեաց, գրեալ էր ի լեզու առ հասարակ հասկանալի ժողովրդեան. և միթէ ընթերցողք ճառիս չգիտեն և չխոստովանիցեն ընդ մեզ, թէ երկասիրութիւքն նորա թաղեալ և թաքուցեալ պահեն ի խորշս մատենադարանաց ի վայելս անբանից որդանց քան թէ բանականաց:Հեղինակ Հայ−Ռուս բառարանի տպելոյ ի Մոսկուա յամի 1838, Ալեքսանդր Խուդաբաշեանց իւրով աշխատասիրութեամբ օգնեալ է բազմաց ի թարգմանութեան մասին, որոց գայթ ի գայթն ընթանալ է գիտութիւնս Հայ և Ռուս լեզուաց և չէ անօգուտ գործդ մանաւանդ վասն Ռուսաց, որ կամիցին ուսանիլ զլեզու Հայոց, բայց առ ուսանելոյ Հայոց լեզու Ռուսաց յավէտ պիտանի էր բառարան ի Ռուսաց լեզուէ ի Հայ քան ընդհակառակն, որպէս արարին Յարութիւն վարդապետ Ալամդարեանց և պարոն Երիցփոխեանցն ի նորումս, թէև չէր ախորժելի ասել վասն վերջնոյս, թէ բազում ուրեք գթեալ ի սխալանս և ի յանցանս ընդդէմ հայկական լեզուախօսութեան կազմեալ յինքենէ զբառս և կամ հետևեալ աղճատանաց Մխիթարեան միաբանութեան Վիեննայի, որք առամց յաջ և յահեակ նայելոյ գուն գործեն գէթ թարգմանել զԳերմանական բառս առանց զուգակշիռ ունելոյ զպայմանս լեզուի մերոյ, թէ կարէր արդեօք տանել զայս ամենայն. ցայս վայր իւրաքանչիւր ոք յընթերցողաց ճառիս քննեալ և ստուգեալ է, վասն որոյ աւելորդ էր ինձ յերկարել ի բանս անդր քան զսահման զհամառօտաբանութիւն: Աւագ ուսուցիչ Հայկական դպրոթեան՝ ի Տեարց Լազարեանց Ճեմարանի Մսեր Գրիգորեան Զմիւռնացի, զորմէ յիշեալ եմք սակաւուք յիւրում տեղւոջ, այն է ի սկզբան ճառիս, ունի տպագրեալ քանի մի դրեանս վերաբերեալս ի կրօնականն հանդէս, որոյ գիտութիւն Հայ լեզուի գուցէ մեծ և անփանաքելի, բայց միշտ հատակտոր և կցկտուր ի նեղ և ի փոքրիկ հրապարակս երևեալ, հանգոյ փոքրիկ նաւակաց՝ յածելով միշտ ի ծովու խորշ առանց զարձակաւայրս ծովուն թևակոխելոյ:Պատուելի հեղինակդ, չգիտեմք թէ վասն էր, միթէ յաղագս ստանալոյ զփառս հայագէտ առն միայն, գրեալ է հին հայախօսութեամբ, անհասկանալի առնելով զբանն Ազգին:Հարցանեմք և ունիմք իրաւունս հարցանելոյ, եթէ դիտաւորութիւն պատուական առնդ էր զազգ Հայոց ի մերումս դարու ուսուցանել և դաստիարակել ի դաւանաբանական գիտութեան, ընդէ՞ր 44
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/44
Արտաքին տեսք