նորա որպէս թէ չէ կարող նա դատել և ճանաչել զարժանաւորութիւնս քանքարաց հսկայից իւրոց, որք առ մեզ համարին պարոն հեղինակք հնախօս գրուածոց. առ տեղեաւս չէ տարադէպ եթէ տալ յօժարեսցուք պատուական հեղինակացդ լի կշռով զպատշաճ պատասխանին։ Լսել ցանկամք ի խորախոհիցդ այղոցիկ, թէ զինչ վարձ ունէին դոքա առ հասարակ վասն հեղինակաց Սինէացւոց, զորոց զլեզուս չգիտէին, և յաղքատ մատենադարանի դոցա քանի՞ գրեանք գտանին ի Սինէացւոց լեզու, եթէ ծանուցեալ էր դոցա զյարգ և զպատիւ, նաև զարժանաւորութիւն հեղինակաց Սինէացւոց մինչ չգիտէին զլեզուն նոցա, ապա իրաւունք էին դատապարտել զժողովուրդ մեր առ անգրասիրութեանն, զի որ ինչ վասն իմաստնոց Հայոց հեղինակք Սինէացւոց յար և նման վասն ժողովրդեան մերոյ ինքեանք հայկական Սինէացիք։ Ժողովուրդն մեր դատապարտելի է վասն անմիաբանութեան և անազգասիրութեան միայն. ի նմա բնակի ոգի ինչ ոչ աստուածային, որ միջնորմ արկանէ ընդ ընկերս, օցտէ և փեռեկտէ զմարդիկ յիրերաց. առ մեզ, որպէս և առ կիսալուսաւոր ազինս, բաժանեալք այդոքիկ ունին զիւրեանց յատկութիւնս, զառանձին կերպ կենաց, զայլ տարազ զգեստու, զեղանակ մտածութեան և որ ողբալին է և չար քան զամենայն, զայլ ոճ խօսից. առ ի ապացուցանել զայս կարծիք պիտոյ է գէթ հրաւիրել յիւրաքանչիւր անջատ վիճակացդ այդոցիկ զմի այր, որպես ազնուական, հոգևորական, ուսումնական, ուսանող, հին հայագէտ, վաճառական, քաղաքացի և գիւղական, լսել ապա կարծեաց նոցա իւրաքանչիւրոց, և տեսանել, թէ դոքա իբրև անդամ միոյ ազգի ունէին ամենեքին զմի նպատակ վերաբերութեամբ առ լուսաւորութիւն ազգին, քաւ լիցի. գիտէի՞ն և հասկանալ կամէին արդեօք զի՞նչ է լուսաւորութիւն ազգային։ Ազնուականն զօշոտեալ աստիճանաւ իւրով և բարեծնունդ վերապատուութեամբ խորհի գէթ զհնար առ ի կեցութիւն այնպիսի, յորում չպակասէր ոչինչ. նա չգիտէ թէ որոյ ազգի է զաւակ, և գիտել չկամի. չեմք նաև յուշ ածեալ թէ պարտապան էաք ըստ բարոյական իրաւանց ոչ միայն զանձինս հոգալ, այլ և զընկերն. իսկ առ մեզ հոգևորականն, ուսեալ ի դրունս եկեղեցւոյն զշարական և զսաղմոս առանց ամենայն գիտակցութեան և ընտրութեան, յառաջ բերէ յամենայն խնդիրս, թէև չունէր զոչինչ յարաբերութիւն առ այն զդաւանաբանական գիտելիս, բազում այն է անդուլ կրօնամոլութեամբ, և ջատագով գիտակցութեանցդ հանդիսացեալ արհամարհէ զայլ ամենայն ուսումնականութիւն, արտաքին զնոսա և երկրորդականս անուանեալ, այլ թէ դեպ լինէր հարցանել, թէ զի՞նչ ապա պիտոյ էր ուսանիլ, ցուցանէ գէթ
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/51
Արտաքին տեսք