Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զսրբազան պատմութիւն և զհրահանգ որպիսի և իցէ միոյ աբեղայի, որպէս թէ ամենայն գիտութիւնք ցարդ յայտնագործեալք յաշխարի պարունակէին ի նոսա: Ո՞վ համարձակի ժպրհիլ, ասել թե չէր պիտոյ զսրբազան պատմութիւն և զաւետարան ուսանել անխառն ի մարդկային կանոնադրութեանց, որք համեմատութեամբ առ երկնային Վարդապետութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի հող էին և մոխիր անարգ, բայց այդ յիւրում կարգի և տեղւոջ: Միթէ հոգևորականք մեր սակա՞ւս ներգործէին և ներգործեն ի վերայ ժողովրդեան, եթէ միայն գիտէին զզիարդն և զորպէսն. ամենևին ոչ, եթէ կամեցեալ էր դոցա յորդորել և քարոզել զժողովուրդն, տալ նմա զայնպիսի ուղղութիւն, զի նպատակն լինէր լուսաւորութիւն ազգի, անժխտելի բան է թէ ժողովուրդն հետզհետէ ուսանէր մտածել և խորհել զազգային լուսաւորութենէ, այլ զի՞նչ հոգևորականք մեր, առ ի՞նչ արդեօք ձգտեն միտք դոցա, եթէ ոչ համոզել զժողովուրդն արծաթով պատել զորպիսի և իցէ պատկերս յեկեղեցւոջ, որպէս թէ մեծ առաքինութիւն և քաջագործութիւն էր. ուրացեալ զօգուտն հասարակաց վատնել զդրամս ի բարեզարդութիւն քարեղէն և փայտեղէն կերտուածոց յորս, որպէս ասաց Աստուած, ոչ բնակի ինքն որպէս ի ձեռագործս, այլ ի հեզս և ի խոնարհս և որք դողան ի բանից նորա. ուսումնականն և ուսանողն ողբան զանձինս գիտակցութեամբ հոգւոյ, տեսանել տեսանեն զկորուստ ազգին ընդ հարուածովք ժամանակին անտէր և անպատրաստ, այլ արդեօք կարէին առնել ինչ,-միանգամայն ոչինչ, զի հազարաւոր խոչընդակք ընդ առաջ ելանեն ի մերայնոց իսկ և խափան արկանեն հնարից ազգային լուսաւորութեան: Այսպես իմա՛ և վասն այլոց անձանց, որք յայլմէ վիճակէն էին։ Այլ այս ամենայն աղբերանայ յայնմանէ, զի ժողովուրդն մեր անմասն գտանի ի կրթութեանց, զի պատուելի հեղինակք մեր խօսին վասն նոցա Սինէական հայախօսութեամբ, զոր և փոքր ևս և ինքեանք չհասկանային, այլ թէ այսմ չիցէր այսպես և պատուելիքդ այդոքիկ միով միաբանական հոգւով գուն գործեալ ճգնէին հաղորդել զժողովուրդն գիտութեանց, տալով զայնս ի լեզու հասկանալի նոցա, յայնժամ այր իւրաքանչիւր ճանաչէր զյարգ և զպարտականութիւն իւր և ընկերին, և այսպէս աջակից գտեալ միմեանց՝ նորոգէին փոքր մի զհոգեկան կենդանութիւն իւրեանց, ի սպառ կործանեալ։ Հայք առ հասարակ դաստիարակեալ ընկերատեցական հոգւով և հայրենի ժառանգական նախանձու առ միմեանս չունին զուսումնասիրական ընկերութիւնս, յորմէ աղբերանայ չունել և զուսումնարանս սեպհականս ի կրթութիւն կարգեալ հայկական մանկտւոյն։ Թող զայս զի բոլոր անձինք ի զանազան վիճակաց հայոց չկարէին միանալ և մաքուր

52