սրտիւ կազմել զմիաբանութիւն, այլ և եթէ ուսումնականք և ուսանողք ինքեանք գէթ կազմէին զայս ընկերութիւն ի լուսավորութիւն ազգի, այլքն որ տարանջատ են ի նոցանէ ամենայնիւ որպէս ի վերոյ թուեալ եմք, զծաղու գան թերևս, յար և նման կատականաց աբեղայից Հայոց ի հինգերորդ դարու, զոր ուսանիմք ի Թղթոյ Ղազարայ Փարպեցւոյ որ առ Վահան տէրն Մամիկոնէից, այն ինչ լուան զգալուստ միոյն ի թարգմանչաց Խոսրովիկի, թէ «ահա ուր գայ միւս թարգմանն» կամելով ասել թէ առ ի լուսաւորութի՞ւն ազգի. ո՞չ ապաքէն հալածանօք վախճանեցուցաք զփիլիսոփոսն Մովսէս և մարտ թերևս ընդ ոսկերս եդեալ արկաք ի գետ, ո՞չ ապաքէն զՂազար մերկ ողորմելի ի վանացն արտաքսեցաք յափշտակեալ և զգրեանն և զայլ ինչ նորա սեպհական, և այժմեան հակառակորդք լուսաւորութեան որդիք են առաջնոցն, որը զայս արարին։ Առ Հայս Ռուսաստանի միակ գերդաստան է և այն գերապատիւ Լազարեանց, որ զօգուտն ազգի ծանուցեալ հիմնեալ է գէթ իւրովք ծախուք զուսումնարան և զտպարան, թէև ի նմա ևս դժբախտաբար պաշտի հինն դպրութիւն, և առ հասարակ լեզուն գործական օտար է Հայոց. բայց ի վերայ այսր ամենայնի իրաւունս ունի գերդաստանս այս ասելոյ ազգին, ահա մեք և վաստակք մեր։ Այլ միթէ Լազարեա՞նք իցեն միայն պարտաւոր պաշտել զաազգասիրութիւն, միթէ Լազարեանք միա՞կ կազմեն զազգն ողջոյն, ու՞ր է հոգաբարձութիւն ազգի, ու՞ր իցեն սիրողք լուսաւորութեան, է՞ր վասն անխնայքն յորդիս իւրեանց և կորզեալ զնոսա ի գրկաց մարց արկանեն գէշագէշ ընդ գարշապարօք անիմաստութեան, տգիտութեան և միանգամայն անբանութեան։ Լազարեանք միակ շատարար են համեմատութեամբ առ ազգն ողջոյն, նոքա զառաջինն բացին զԱթենեան տաճար առաջի հայկական զաւակաց, այլ թէ հետեւանքն չիցեն ըստ նպատակի հիմնողին, անդատապարտ է նա, և խիղճ մտաց նորա ջինջ է քան զհայելի սուրբ, արար նա, զոր ինչ կարաց, սիրող գտաւ զաւակաց ազգի, սիրող լուսաւորութեան և հանգուցիչ տառապեալ որբոց ընդ հարկաւ տաճարին գիտութեան։ Մի՞թէ չիցէ արժան տեսեալ Հայոց Ռուսաստանեայց յորս գտանին մեծատունք հարստականք զթշուառ և զողորմ դրութիւն հայկական որդւոց, որը ի խնդիր աւուրն պարենի անբանացեալ չիցեն աղքատ, ողորմելի, առաջնորդեալ բնական ազդեցութեամբ քան բանականութեամբ, որ սեպհական է ամբողջ կենդանական թագաւորութեան, հոգ տանել, ժողովել և գգուել զնոսա հայրական սիրով, ընդունել զնոսա իբրև զորդիս միոյ իսկ գերդաստանի, որում և ինքեանք պատկանէին, ճանաչել զնոսա և հնար տալ առ ի լուսաւորութիւն:
Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/53
Արտաքին տեսք