Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՀԻՍՈՒՍՅԱՆՔ

ՀՈԴՎԱԾ ԱՌԱՋԻն

Այս հոդվածի մեջ պարունակվում են հետևյալքը՝ Ինգնատիոս Լոյոլա․ Հիսուսյան կարգի ծագումը․ Տրիդենտյան ժողով․ Հիսուսյան կարգի ներքին կազմակերպությունը․ Հիսուսյանների աստիճանքը․ Կառավարության կերպը․ Հիսուսյան դպրոցք։ Բոլոր աբեղայական կարգերից, որ երևել են աշխարհի երեսին և այժմ համարյա՛ թե անհետացել են, ո՛չ մինը չստացավ պատմության մեջ այն ասպարեզը, ինչ որ ստացավ հիսուսյան կարգը։ Նա հաստատվելով այն ժամանակ, երբ նախկին կարգերը արդեն անօգուտ և մինչև անգամ ծանրութուն էին պապական իշխանությանը, որ ահի ու դողի մեջ էր Լուտերի վերանորոգութենից, մի անսովոր արագութենով տարածվեցավ բովանդակ աշխարհի երեսին․ ստացավ անչափ հարստություն և բոլոր ԵՎրոպայի գործերի վերա ազդեցություն ունենալուց հետո, հիմնեց Պարագվայումը մի անկախ տերություն, որով իրագործեց յուր գաղափարը քաղաքական շինության մասին։ Թեպետև այս գաղափարը ժողովրդի համար մի չոր և մեռյալ բան էր, բայց նույն իսկ կարգի համար, հաստատ և շահավետ: Այս այս նշանավոր կարգի հատկացած բնությունը այն էր, որ բոլոր ներկա բաների կարգերի ընդդեմ, ինչպես լինենին սոքա զրահավորվի մի մշտնջենավոր պատերազմի և խռովության հոգով։ Հիսուսականությունը, որ հակառակ էր Ֆրանսիայի թագավորական իշխանությանը, Հենրիկոս երրորդի և Հենրիկոս չորրորդի ժամանակ, Անգլիայի ազնվապետությանը, Կարլոս Առաջինի և Հակոբ երկրորդի

————————————

Ծանոթագրություններ
Այս հոդվածի նյութերը քաղված են հետևյալ շարադրութեններից․ 1) Allgemeine Geschichie der jesuiten von Peter phillip Wolff 2)les jesuites. par Michelet et Quinet (1843). 3) resume de ihistorie des jesuites.en france par leskine. 4) Consillation  des jesulles avec les deciarations.

84