Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ժամանակ, Սպանիայի ինքնակալությանը, Վենետիկյան և Հոլլանդյան հասրակապետութեններին, այս հիսուսականությունը, ծածկելով յուր դիտավորությունը և խորհուրդը աղքատության և բարեպաշտության դիմակներով, վերջին ջանքը ու աշխատանքը գործ էր դնում, որ կարողանա ձեռք ձքել բոլորի կառավարության սանձը և հիմնել յուր համաշխարհական թագավորությունը։ Զարմանալի էր հիսուսականության հնարները, որ գործ էր դնում յուր օգտի համար։ Այս հնարների կարգումն են շատ դատապարտելի գործեր, որոնց մեջ մանավանդ այն, որ ձեռք էին բարձրացնում թագավորների կյանքերի վերա, ինչպես Հենրիկոս III-ի և Հենրիկոս IV-ի, Վիլհելմ Օրանյանի, Լյուդվիկոս XV-ի և այլն և այլն, բայց աստուծո ողորմությունը հասանելով, հանգամանքների դժվարությունը արգելք եղավ այս զարհուրելի գործերին, որպես հառաջ խաղալուն, նույնպես և աճելուն։ Լյուդվիկոս XIV-ի թագավորությունը Վերսալյան տերության ճոխութենով, հաղթության և դպրության փառքերով, ցուցանում էր մի ամենակատար և ամենափառավոր հաղթող ինքնակալություն․ այլև գաղափար էր դարձել Եվրոպայի բոլոր ժամանակակից տերութեններին։ Հիսուսյանք այս բանը շատ լավ հասկանալով, յուրյանց ներգործության համար ընտրեցին այլ ճանապարհ։ Նոքա զանազան խորամանկութեններով խոստովանահայր դարձան բոլոր Եվրոպական թագավորներին, տիրապետեցին նոցա խղճի վերա և այս ճանապարհով սկսեցին ներգործել, կարգի օգուտը ունենալով յուրյանց համար իբրև հասարակաց նպատակ․ խափանեցին ժողովրդի մտավոր աճեցականությունը և կենսական շարժողությունը, ինչպես կտեսնենք հետո մանրամասն։ Բայց նոցա խորամանկությունը վերջապես հայտնվեցավ և նոքա աքսորվեցան և հալածվեցան բոլոր եվրոպական թագավորություններից։ Պապերը ինքյանք ևս տեսան վերջապես, թէ հիսուսականների ջերմառանդությունը դեպի հռովմեական գահը էր միմիայն կեղծավորություն և խաբեբայություն, որի տակ թաքուցանում էին յուրյանց պատվասիրական մտածությունքը և խորհուրդը։ Ինչ ժամանակ նոքա առաքելության պատճառով գնում էին հեռավոր աշխարհներ, աղճատում էին մինչև անգամ և քրիստոնեական հավատի ճշմարտությունքը, թաքուցանում էին փրկչի կրած չարչարանքները և նորա աշխարհի երեսին ունեցած աղքատ ու ապաշուք կյանքը, սրբացնում էին ստրկությունը և հերձվածը, որպեսզի կարողանան յուրյանց կողմը շրջել արևելքի հզոր իշխանները։ Կոնդակ կոնդակի քամակից դուրս էին գալիս ընդդեմ այս քարոզիչ

85