Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 2.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ներին, որ աղճատում էին քրիստոնեական հավատի հոգին, բայց ո՞վ էր պապական կոնղակներին ականջ դնողը, թեպետև նոցա անդամները, որոնք պապի երեսն էին տեսանում, լիզում էին նորա ոտքերը և կեղծավորաբար ցույց էին տալիս, թե ինքյանք ոչինչ այլ բան չեն, եթե ոչ պապի արբանյակներ և հռովմեական եկեղեցու հարազատ զավակներ... Կլեմենդ XIV պապը հասկանալով հիսուսյանների հոգին և խաբեբայական ուղղությունը, մանավանդ աչքի առաջև ունենալով նոցա ապստամբությունը պապական հրամաններին և կոնդակներին ընդդեմ 1773 թվականին հուլիսի 21-ին դուրս տվեց մի կոնդակ, որով և ջնջեց այս կարգը' դատապարտելով նորան որպես վնասակար պապական դավանության։ Բայց հիսուսյանների մաքիավելական հոգին չէր կարելի ջնջել. նա վաղուց ահա՛ մտել էր աշխարհի գործերի մեջ։ Պիոս VII-ը, որին որսացել էին հիսուսյանք յուրյանց սատանայական խարդախութեններովը, 1814 թվականին օգոստոսի 7-ին լուծեց արժանահիշատակ Կլեմենդ XIV-ի բանադրանքը հիսուսյան կարգի վերայից, յուր անպարծանք կոնդակովը, որ հայտնի է անունովս Sollicitudo omnium Eccleslarum, որով և վերականգնեց հիսուսյան ապիրատ կարգը հին և նոր աշխարհների մեջ։ Բայց կործանված կարգի գործերը և ուղղությունը կենդանի էին աշխարհի երեսին։ Պիոս VII, ֆիզիկական կենդանություն պարգևելով մահով դատապարտված կարգին, չէր կարող ջնջել նորա անցյալ ապիրատութենների հիշատակը ազգերի սրտից, որ ամենայն րոպե սպանում էին նորան բարոյապես. ոչինչ տեղում չընդունեցին այս կարգը, և նորա անդամների առաջև փակած մնացին աշխարհների դուռերը. բայց եթե մի քանի տեղերում ինչպես Ռուսսիա և Պրուսսիա ընդունեցին նորանց, շուտով զղջալով յուրյանց մարդասիրության վերա, որ ցույց էին տվել անարժան մարդերի, դարձյալ հալածեցին, ինչպես մանրամասն կտեսանենք այս մասին խոսելու ժամանակ։ Զարմանալի է հիսուսյանների ժրությունը և հնարագիտությունը: Թեպետև հասան նորանց ընդհանուր արհամարհությունը և հալածանք, այսուամենայնիվ նոքա չեն վհատում. բացի շատ սակավ և այն թույլ հիսուսյաններից, որոնք հոժարեցան փոխել յուրյանց հանդերձը և կյանքի եղանակ որոշել, մյուսքը, որ մանավանդ հոգի ունեին, հուսալով յուրյանց խարդախության և հնարագիտության վերա, մնում էին կամակորված։ Նոքա իսկույն հարմարվելով ամանակի հանգամանքներին, փոխեցին յուրյանց ուղղությունը, սկսեցին աշխատել, որ հասանեն հոգևոր բարձր պաշտոնների, որպեսզի կարողանան մի կերպով ներգործել

86