Այս էջը սրբագրված է
դարեի փոխանորդիս, վատաբախտությո՞ւն է. և դու, այս րոպեիս գտանվելով իմ ձեռքում, հանդգնո՞ւմ ես այդ խոսքը ասել:
— Խնդրում եմ չբարկանալ իմ վերա, եթե ես չկամեցա կեղծավորվիլ ձեր առաջև. մեր կրոնը սաստիկ արգելում է այդ մեղքը։ Ես միշտ վատաբախտություն կհամարեմ ինձ, եթե ո՛րևիցե գնով խլված էր իմ ազատությունը։ Մեր կրոնի արդյունքը — ազատությունն է. և մեք պարծանքով նայելով այդ բանի վերա, չենք կարող ոչ մի բանի հետ փոխանակել նորան։ Եթե թույլ կտաք մի փոքր համարձակախոսել, ես տեսանում եմ, որ ազատությունը զրկված է յուր սեփական քաղաքացու իրավունքից ձեր սահմաններում... Անտարակույս, դեռևս վաղ էր պահանջել... Բայց դուք, որ Համարվում եք ձեր ազգի մեջ, ձեր Մարգարեի փոխանորդ, աստուծո առաջև պարտական եք ընթացք տալ օրինապատշաճ ազատության։ — Մեղա, մեղա,— ձայն տվեցին նայիբները քթերի տակից։ Ես կարծեցի, թե ահա լարեցի Արամազդի շանթը դեպուղիղ գլխիս վերա։ — Հը՛մ...— արեց Շամիլը,— ձեր կրոնը կորստական լինելով, պիտո է անտարակույս և թյուր վարդապետության սկզբունք տնկեր ձեր մեջ։ Ազատությունը ստեղծել է աստված միմիայն հզոր մարդերի համար. մյուս անզոր մարդիկ զրկված են նորանից։ Եվ այդ է պատճառը, որ միները տիրողք են, իշխող և հրամայող, իսկ մյուսերը ծառա, ըստրուկ և հրամանակատար։ Ամենայն գործողություն, հասարակ և անզոր մարդերի կողմից ազատությամբ հառաջացուցած, մեք ճանաչում ենք ապստամբություն, իսկ ապստամբությունը — պատժի արժանի հանցանք։ Դու այնքան երկար կմնաս այդ մոլորական հասկացողության մեջ, որքան ժամանակ հաստատ էիր քո քրիստոնեական կրոնի վերա. իսկ եթե կամենաս ընդունել, մեծ մարգարեի ձեռքով քարոզված ճըշմարիտ հավատը, եթե հոժարիս մեր պես թլփատել քո մարմնի անթըլփատությունը, այն ժամանակ իսկույն կլուսավորվիս և կմոռանաս այն ազատությունը, որ սկզբից մինչև այսօր պատճառ է եղել արյունհեղության, բանտի, հալածանքի, կապանքի, նոցա համար, որ ընկել էին այդ յուրյանը չպատկանած իրավունքը ձեռք բերելու քամակից։ — Ո՛ղջ լինիս,— պատասխանեցի ես.— եթե կարելի է, խնդրում եմ չքսոսել կրոնի վերա. պատճառ, այդ բանը, շատ մոտ լինելով ամեն մի մարդու սրտի և հոգու, կարող է շատ անախորժ բաների տեղիք տալ: Ես Խալիլ նայիբի պատճառով ընկնելով քո մարդերի ձեռքը, երբեք հույս չունեի ձեզ տեսանել. բայց մանավանդ չէի կարծում, որ տեսանելով 119