Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ձեզ կարո՛ղ էի այդպիսի տհաս խոսքեր լսել ձեզանից։ Ես ունիմ բանականություն, ունիմ գիտակցություն, և ճանաչում եմ սևը և սպիտակը: Կրոնափոխությունը իմ ախորժակի հարմար բան չէ. և մանավանդ ներեցե՛ք տարապայման համարձակախոսությանս, ի՛նչ կարիք ունիմ ընդունելու ձեր կրոնը, որի կտակը գրված է մեր չիք նզովյալ Սարգիս Բուխարացու ձեռքով։ Ես ունիմ և պաշտում եմ մի այնպիսի կրոն, որ լույս է և լույս է տալիս յուրյան պաշտողներին, որի հիմքը դրված է ազատության ապառաժի վերա, որ ոռոգված է Հիսուսի Քրիստոսի արյունով։ Ձեր կրոնի վարդապետությունը ազատության մասին, որ այժմ հայտնեցիք ինձ, ես ճանաչում եմ իշխանության չարաչար գործադրություն, այն անզոր մարդերի վերա, որ նախախնամությունը հանձնել էր մի հզորի, սորա սիրտը և խղճմտանքը փորձելու համար։

— Խե՛ղճ մարդ,— ասաց Շամիլը կարեկցությամբ գլուխը շարժելով,— վկա է մարգարեի մորուքը, որ մոլորված ես դու։ Այն, որ լերդապատառ որոնում եք և պաշտպանում եք դուք ազատության անունով, ձեր դատակնիքն է. պատճառ, ով չունի յուր ձեռքում մի իշխանության գավազան, նա չունի և ազատություն, և ազատությունը չափակից է գավազանին, որքան մեծ և անխորտակելի է գավազանը, նույնքան մեծ է և իշխանությունը։ Դու լինելով խեղճ և անզոր մարդ, միմիայն ազատություն որոնելով արդեն, մեղանչում ես ընդդեմ այն հզորին, որի իշխանության տակ կայիր դու և մեղանչելով այդպես գտանվում ես մահու պարտական։

— Ամենայն օրինավոր իշխանություն, որ աստուծուց է կարգված, ընդունում է և թույլ է տալիս օրինապատշաճ ազատություն. ձեր տեսությունը սխալ է։

— Դու այժմ ամենայն բան տեսանում ես որպես հայելու մեջ, իսկ թե ընդունիս մեր կրոնը, այն ժամանակ դեմ հանդիման տեսանելով ամենայն բան, կճանաչես իմ քարոզության ճշմարտությունը։

— Ես արդեն ասացի ձեզ, որ ախորժակ չունիմ կրոնափոխ լինելու։

— Կրոնափոխությունը մի պարարտ խորոված չէ, որ կուշտ փորով դժվար լիներ ուտել. դա ոչինչ բան չունի ախորժակի հետ, կամեցար և կատարեցիր. մի րոպեի գործ է։

— Մեք այնպես դաստիարակված չենք, որ կարողանայինք մի րոպեում փոխել մեր սրտի և հոգու վկայությունը. մեր համար շատ վատ է մահից, ճանաչելով և հասկանալով խավարը լույս ասել, իսկ լույսը խավար։

— Նշանակում է, շատ անօգուտ դաստիարակություն է ձեր ստացածը,