Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ցածը, որ չէ թույլ տալիս ձեզ օգտի և վնասի բանի մեջ ազատորեն փոխել ձեր սրտի և հոգու վկայությունը։ Եվ դորանից հետո ասում եք, թե ազատություն եք ճանաչում, մինչդեռ չեք կարող ազատություն գործ դնել ձեր հասկացողության և վկայության վերա։

 -Հասկացողությունը և սրտի վկայությունը խաղալիք բաներ չեն,

և մեր ազատությունը լավ ճանաչելուցն է, որ չենք ծառայացնում մեր հոգին այս և այն հարկադրող հանգամանքների, որ պաշտելով մեր անձին իրավացի ազատությունը, չենք փոխում մեր ուղիղ կարծիքը։

 -Ուղիղ է թվում, որքան ժամանակ ունիս նորան, իսկ թե փոխես,իսկույն կտեսանես նորա թերությունը։ Մի կարճ բան իմ կյանքից պատմեմ քեզ օրինակի համար։ Ես ծնած էի սուննաթ, բայց երեխայութենից դաստիարակվելով շիաթների մոտ, սրտի վկայությամբ ընդունել էի այդ վարդապետությունը։ Ինձ թվում էր այն ժամանակ, թե դորանից ճշմարիտ, դորանից ուղիղ կրոն չկա աշխարհի երեսին։ Ո՜րքան Վեճ ունեցել եմ կրոնի մասին, ո՜րքան բան գրել եմ այդ առարկայի վերա, բայց ե՜րբ... (քեղ հարկավոր չէ իմանալ այդ բանի մանրամասն հանգամանքը) վերստին ընդունեցի սուննաթի դավանությունը, անդեն առ նմին հասկացա, որ սխալված էի շիաթների կրոնը պաշտպանելով։
 Այս միջոցին նայիբներից առավել ծերունին ասաց յուր ընկերին ցած ձայնով, որ ես, թեպետ մոտ էի կանգնած, բայց հազիվ լսեցի, թե'
 — Սորան նայի՜ր, ինչեր է խոսում. անծանոթ մարդ է գտել, քա¬ միներ է փչում։ Դա ո՜չ մի ժամանակ որդի չէ մուսուլման ծնողների, դա հրեի տղա է, և բախտի բերելով ընկել է մեր կրոնի մեջ։ Շիաթների դավանությունը ուրացավ ո՜չ այն պատճառով, որ ճանաչեց նորա մոլորականությունը, այլ պաշտելով այդ կրոնը, երբեք կարողանալու չէր տիրապետել այդ գահին, որի վերա նստել էին երբեմն մեծ մարգարեի հավատարիմքը: Այս պատվելիու կրոնափոխությունքը հետևանք է քաղաքական գաղափարների, և ո՜չ բուն կրոնական խորհրդով։ Ովի՞ն է խաբում սա։ 
 — Ուրեմն,— պատասխանեցի ես Շամիլին,— եթե ձեր համար այդպես հեշտ է կրոնափոխությունը, էգուց կարող էիք ընդունել և բուդականություն. ինչպես տեսանում եմ ես (ներեցեք, որ համ արձակվում եմ տեսանել, ըստ որում անզոր մարդ լինելով, դուք ասում եք, թե չունեի ոչինչ իրավունք), շատ թույլ է ձեր բարոյականությունը. և այդ վիճակում գտանվելով դուք, ընդունակ եք մինչև ձեր կյանքի վերջը փորձել աշխարհի երեսի բոլոր կրոնքը և դավանությունքը։ Ասել է մի խոսքով 
                                                     121