թե ոչինչ սուրբ բան չկա ձեր համար աշխարհի երեսին, այլ ամենայն ինչ խաղալիք է ձեր հզոր ձեռքում։
Սրտապնդելով ասացի այս խոսքերը բռնակալին, մտածելով, եթե կվնասե ինձ, գլուխը քարը, թո՜ղ վնասե, ո՞չ ապաքեն միանգամ պիտի մեռանեմ, գոնե մինչդեռ ժամանակ ունիմ ձեռքումս ճշմարտության մուրճի հարվածը հասուցանեմ դորա ճակատին։ Բայց Շամիլր այդ մտքի վերա չէր. նա իմ հետ վարվում էր ամենևին այնպես, որպես մի որսորդ յուր որսի հետ, որի մասին հավատացած էր, թե ո՛չ մի կերպով չէր կարող ձեռքից դուրս գալ, և այս կերպով ապահոված լինլոով իմ ներկայությունը, թույլ չտվեց յուր բարկությանը վառվիլ, բորբոքվիլ, թեև մի տհաճության ամպ, ասես թեւ փոթորիկից հալածված, անցավ նորա երեսի վերայով։
ճշմարիտը պիտո է ասել, ես խիստ վարվեցա հանդիմանելով նորա անհաստատությունը կրոնի, կամ սրտի վկայության մեջ։ Ինձ, որպես քրիստոնեի, պարտականություն էր ներողապես նայել նորա հանցանքի վերա, թողուլ նորա մեղքը, ըստ որում երեխայութենից ուսել էի խնդրել աստուծուց թողուլ իմ մեղքը, խոստանալով իմ կողմից թողուլ ուրիշներինը։ Բայց ավա՛ղ... մարդկային թուլությունը շատ անդամ տիրապետում է նորա բանականության վերա. շատ անգամ պատահում է մեզ արտասուքի հեղեղներով լվանալ և անհետացնել մի ամբարտակի մնացորդը, որի կազմվելու Ժամանակ դուրս էին թոել մեր աչքից ուրախության արտասուք․ մոռանալ մի գործ, իհարկե զզվելով նորա անպիտանութենից, որի գործելու ժամանակը համարել էինք մեր կյանքի ամենաերջանիկ րոպեներից մինը։
Բայց ո՛ւր էին այս մտածությունքը այն ժամանակ, երբ երես առ երես կանգնած էի Շամիլի առաջև, ո՜ր տեղ մնացել էր իմ սառնարյուն դատողությունը, այն չափը, որով միայն ճշտապես կարելի է չափել որպես մի մարդու, նույնպես մի ազգի և ամբողջ մարդկության գործը։ Կես մի Շամիլի անարգ կարծիքը ազատության և մեր կրոնի վերա, կես մի իմ ատելությունը դեպի նորա ստրկական կրոնը, դեպի նորա անձը որպես դեպի մի բռնակալ և թշնամի Ռուսիայի, որի խաղաղ քաղաքացիներից մինը լինել վաղուց վիճակել էր ինձ նախախնամությունը — այս բոլորը միասին դղրդեցին իմ հոգին և պատճառ տվեցին այդ խոսքերը խոսելու։
Շամիլր պատասխանեց ինձ.— Սուտ չ՛է քո կարծիքը իմ հայացքի մասին կրոնի վերա, ես այնքան լայն Հոգի և լայն սիրտ ունիմ, և այնպիսի