Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/149

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է ժամանակով հավելացնել և երրորդ հարկ, եթե միայն հիմքը կարող էր երաշխավոր լինել հավելվածի և ամբողջ շինվածքի ապահովությանը։ Գլխավոր շինության մեջ բովանդակվում են մատենադարանը և մի փոքրիկ հավաքույթ ֆիզիկական գործիքների, և հանքաբանական և կենդանաբանական օրինակների։ Այնտեղ են դարձյալ հյուրընդունարանը և կառավարչի և վերակացու կամ դաստիարակ կրոնավորների բնակարանքը։ Գլխավոր շինության աջ ու ձախ կողմից շինած են նույնպես բնակությունք, որոնցից մինի մեջ բովանդակվում են աշակերտների ննջարանքը, ամենայն աշակերտի համար առանձին, իսկ մյուսի մեջ դասատունքը, երեք կարգ բաժանված։ Վարժարանը ունի և մի բավական գեղեցիկ և բավական ընդարձակ մատուռ։

Աշակերտքը այդ դպրոցի որդիք են հռովմեական դավանության հայերի․ և բուն հայկական կամ ավետարանական հայերի զավակները տեղ չեն կարող գտանել այդ դպրոցի մեջ։ Ավելորդ է մի խոսք ևս ասել դպրոցի ուղղության բնավորությունը սահմանելու համար, ըստ որում աշխարհին հայտնի է այսօր, թե ի՛նչ ասել է աբեղայական դաստիարակություն․ վարժապետքը մեծ մասնով են Մխիթարյան աբեղայք, մնացածքը մի երկու ֆրանսիացիք։ Արժանահավատ անձինք, որ շատ տարիներով բնակվում են Փարիզում, վկայեցին մեզ, թե ոչ մի աշակերտ, մինչև այժմ, Մուրադյան վարժարանի մեջ ստացած կրթությամբ չէ կարողացել մտանել որևիցե ֆրանսիական բարձրագույն ուսումնարան։ Եվ այսպես՝ Սամվել Մուրադի բարի խորհուրդը չէ կատարված և չէ կատարվում էապես. սորա պատճառը դրած էր նորա նույն իսկ կտակի մեջ, որով նա լինելոց դպրոցի կառավարությունը հանձնում էր Մխիթարյան աբեղաների տնտեսությանը։ Եվ չգիտենք, թե ի՛նչ է Մխիթարյանց իրավունքը, որի վերա հիմնվելով ընդունում են միմիայն հռովմեական հայերի որդիքը, չնայելով կտակողի վերջին, ուրեմն և նվիրական կամքին, որով ավանդում էր կտակը համօրեն ազգի օգտի համար: Ինձ պատահեցավ խոսք բանալ պատվելի կառավարչի հետ, թե կարո՞ղ էին արդյոք բուն հայոց որդիքը մասնակից լինել Մուրադյան շնորհին․ ինձ պատասխանեց, թե այն պատահած անախորժություններից հետո, որով կասկածելի էին երևել Մխիթարյանք, որպես ստիպողք աշակերտներին ուրանալ յուրյանց բուն եկեղեցին, հարկ են համարել, խույս տալով հառաջանալու անախորժութեններից, չընդունել այլևս բուն հայոց որդիքը։ Մեր կարծիքով, եթե մաքուր էր Մխիթարյանց խղճմտանքը (կա՞), չէ պիտո ապերախտ գտանվեին ընդդեմ բարերարին, չէ պիտո պապականությունը որպես մի պատնեշ կանգնեցնեին աղքատ հայերի