որբերի և հանգուցյալ Մուրադի շնորհի մեջ. նոքա պիտո է կամակար հրավիրեին, որ բուն հայոց կողմից գտանվի վարժարանի մեջ կրոնական դաստիարակ։ նոքա չեն արել այս և շեն առնելու ապա եթե հայոց ազգը հայտնե յուր իրավունքը մասնակից լինելու կտակին, օրենքը պիտի ստորասաբար պատասխանե հայերի օգտի համար։ Եվ մեղ այնպես է թվում, որ մեր նորընտիր հայրապետը չթողու այս խնդիրը առանց ուշադրության։
Ինձ պատմեցին Փարիզում, թե Մխիթարյան միաբանությունը, սորանիը մի քանի տարի հառաջ, շինել է մի աղոթք, որ Մուրադյան տղայքը երգեն երեկո առավոտ։ Աղոթքի բովանդակությունը է մի խնդիր առ աստված, որ բոլոր հայերը պապական դառնալով միանան պապական փարախի մեջ։ Այդ աղոթքը ներկայացուցված է պապին և արժանացած է ինդուլգենցիայի։ Շատ և շատ ցավեցա լսելով այս ոչ միայն տխուր այլ և զզվելի բանը, ոչ այն պատճառով, որ այս անբնական աղոթքով կարող էին նոքա բարկացնել անհիշաչար աստվածը, այլ նորա համար, որ անմեղ աշակերտների սիրտքը կարող էին վարակվիլ ֆանատիկոսական կույր ախտով, որի հետևանքը, ցավելի է ասել, եղած է և է կամակոր եղբայրատեցությ՛ուն։
Ինձ շատ հարգելի է հայր Ղնոնդի անձը, այս պատճառով ևս թախանձելով խնդրեցի դադարեցնել այդ անբնական աղոթքը. բայց վերապատվելի հայրը ուրացավ և աղոթքի գոյությունը անգամ։ նա ասաց ինձ, թե գուցե որևիցե աղոթք եղած լինի դպրոցում հ. Ռափայել Թըրյանցի կառավարության ժամանակ, բայց յուր օրում երբեք ոչ, և թԽ որոշ տեղեկություն ևս չունի Թրյանցի օրով եղած աղոթքի մասին։ Մյուս» կողմից այլ մարդիկ և երբեմն Մուրադյան վարժարանում դտանված ազգային պատանիք, թերևս հռովմեական դավանութենից, հաստատեցին մեզ, թե արդարև եղած է մի այդպիսի աղոթք Թրյանցի ժամանակ և թե մինչև այժմ ևս շարունակվում է։. Ես չկարողացա այս երկու տեսակ խոսքերը հաշտեցնել միմյանց հետ, մնաց որ վերստին (Հիշատակարանիս միջնորդությամբ) խնդրեմ վերապատվելի հ. Ղևոնդից, շնորհ առնել դադարեցնել այդ վնասակար աղոթքը, եթե չկամին առիթ տալ գայթակղության, եթե չկամին բորբոքել մի մեծ տարաձայնություն։ Ազգի միությունը և ազգային անդամների դեպի իրյար ունենալու հղբայրական և հարազատ արենակցության սերը այնքան ծանր կշիէչ այնքան մեծ արժեք ունի իմ աչքում, որ այդ բանի համար, թե ինչի ասես պատրաստ եմ...
Չկարծեմ, որ անհայտ լինի Մխիթարյանց, թե պապականությունը: