ծաթի, որ գործ էր դրված այդ քանի տարու համար, կարելի էր, ավելի շատ օգտի հուսով, հիմնավորապես գործ դնել, մանավանդ որ դպրոցի պես բանը գոնե վեց յոթն տարի ժամանակի է կարոտ, որ կարողանա ցույց տալ մի արդյունք, մի պտուղ. իսկ եթե նա փակվում էր դեռևս մի անգամ չավարտած յուր ուսման շրջանը, ի՛նչ օգուտ ազգին։ Փարիզյան ազգային վարժարանի պահպանելը կամ փակելը ներակայումս համարյա թե հասարակաց խոսակցության նյութ է Տաճկաստանում։ Ոմանք համարում են օգտակար, իսկ ոմանք ուրանում են դրականապես այդ դպրոցի օգուտը. երկու կողմը ևս հառաջ են բերում զանազան համոզիչ և ճշմարտանման փաստեր։ Մեր դրությունը այսպես է. այ Դպրոց հարկավոր է հիմնել և պահպանել այնտեղ ուր է ազգը, բ J Դպրոցը հիմնելուց հառաջ ապահովել նորա մշտնջենավորությունը, որ աղատ մնա ամենայն պատահարների երեսից. գ) Դպրոցից հառաջ հոգաբարձություն գործել օրինավոր ազգային դաստիարակներ պատրաստելու համար. դ) Ազգային դպրոցը, աշխարհական լուսավորություՆը Լ1փո$ել կրոնի կամ կրոնավորների հետ. ե) Դպրոցի կառավարությունը հանձնել ուսումնական աշխարհական անձերի. զ) Մերժել հոգևոր վիճակից մարգերի իրավասությունը որևիցե ազգային աշխարհական դպրոցի վերայից, է) Դպրոցը վարել ճիշտ եվրոպական ուղղությամբ. ըյ Դպրոցի մեջ ավանդվելու ուսմունքը և գիտությունքը հառաջ վարել եվրոպական երկրորդ դասակարգի վարժարանների ընթացակցությամբՕգուտը մի վարժարանի, որ հիմնված էր այլ կանոնների վերա, մեք ուրանում ենք դրականապես և ցավելով ազգի կողմիք զուր տեղը գործ դրված արծաթի վերա, բողոքում ենք այն մարգերի ընդդեմ, որ զանազան առիթներից և ախտերից ստիպված համոզում էին ազգին ձեռք զարկել մի անհիմն գործի։ Արժանապատիվ Ամբրոսիո и և Խորեն Գալֆա յան վար դա պետքը աշխատում են յուրյանց կարողության չափ դպրոցի վերա, ինքյանք մանավանդ ենթարկվելով նեղութենների և ծանր ծանր պատասխանատվութենների, որ հառաջացած կամ հառաջանալու էին դպրոցի տնտեսական մասնում գտանված անկարգության պատճառով։ Շատ և շատ ցավելի է նոցա վիճակը և ցանկալի էր, որ ազգը մի փոքր կարեկից լիներ նոցա, վճռելով նոցա ապագան և կորզելով այն վհատական դրուР։ ան մէջիը) որի հորիզոնում արդեն իսկ երևում են հուսահատության անմխիթար ամպերը։ Գործ կատարել, ուսուցանել, հեղինակության կամ թարգմանություն առնել առանց հոգու և սրտի անդորրության, անհընարին բան է, և եթե վերջին զորությունքը գործ դրված թերևս հնա
Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/152
Արտաքին տեսք