Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


գրիչը Փարիզի հայոց վրա կդարձնե և առակ չթողուր իրենց կանչելեն ետև, անոր ալ գոհ չըլլար կելնե (իբրև կարեկից) էջմիածնա վարդապետի մը խնդրո մեջը կըմտնե ու գայթակղություն բառը վերջապես կարտասանե, քանի մը կետ ետևե դնելն ալ չմոռնալով, մուրատին կըհասնի: Պատասխաննիս ատոր իրավ կամ սուտ ըլլալուն վրա չէ, այլ այնչափը լավ գիտենք, որ ժողովուրդք ամեն ատեն պատրաստ են գայթակղելու, և անոր համար իրենց արգելք մը չէ դրված. բայց վարդապետին պարտքն է չգայթակղեցնել զժողովուրդս, և իրեն այնպես հրաման եղած է։ Իսկ եթե մեք զՄխիթարյան համախոհը դատելու միտք ունենայինք, պիտի հարցնեինք իրեն։

Նախ, մեր ընտանի խնդիրներուն մեջ մտնելու արտոնությունը ուստի՞ առած է։

Երկրորդ, նույն արտոնությունը մեզ ալ կտա՞, որ Մխիթարյան համախոհի մը Վենետիկեն փախուցած աղջկանը պատմություն ընենք:

Երրորդ, արտոնություն կտա՞, որ այն աղջկան համար վանքի տպարանին մեջը (մեծավորեն ու մյուս անդամներեն ծածուկ) տպված շինծու անցագրին պատմությունն ընենք։

Չորրորդ, արտոնություն կտա՞, որ ատեն անցնելեն ետև, աղջկան ոտքը Լոմպարտիա դպածին պես կառավարութենե բռնվելուն, և անոր անցագրին ինչ կերպիվ տպվիլը հաստատելեն ետև... Մխիթարյանց շփոթ ատենին վճարած տուգանաց հաշվույն հետը անուրանալի պատմությունն ընենք։

Հինգերորդ, արտոնություն կտա՞ , որ դատարկաշրջիկ և ծռաքայլ Մխիթարյան համախոհի մը տարիներով Փարիզի մեջ ըրած անառակությունները տեղերովն ու վկայություններովը ցույց տանք ու մսխած ստկին հաշիվն ու պատմությունն ընենք։

Վեցերորդ, արտոնություն կտա՞, որ Մխիթարյան համախոհի մը երիտասարդությանը ատենին երկու տեսակ հանդերձից նկարագրությունը ընելեն ետև, մեկովը Ֆոպլասին, մյուսովն ալ Թառթյուֆին ունեցած նմանության պատմությունն ընենք, ու այս օրվան ունեցած իր պատվավոր և Առաջակա վիճակովը մերկանդամ ազգին առջևը խայտառակենք...

Յոթերորդ, արտոնություն կտա՞, որ Պոլիսի Մխիթարյան համախոհաց վրա քիչ մը խոսինք ու ազգայնոց կամացս դեմ և մեր աչաց առջևը տներուն մեջ ելնել մտնելով իրենց ըրած անզգամությանց մանրամասն նկարագրությունն ընենք։

Բայց մենք այսպիսի խնդիրներու մեջ մտնելու և Մխիթարյան համախոհին