Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


խագահ ատենակալը, որ գտանվում է այժմ Փարիզում։ Քանի մի տարի սորանից հառաջ բարձրացած մրրիկը խլեց նորան յուր տեղից և բավական միջոց պտուտելով ձգեց վերջապես Ֆրանսիայի մայրաքաղաքի մեջ։

Արդո վարդապետը ձեռք է զարկած, մինչև այժմ չտպված հայոց հին հեղինակների գործերը յուր ծանոթաբանությամբ և մեկնաբանությամբ տպելու։ Այս գործերը տպվում են Շար Հայ մատենագրաց մակագրությամբ և բաժանվում են նոցա, որոնք հառաջուց գրված էին այս հրատարակության բաժանորդ։ լսում ենք, թե տասն և չորս հատոր պիտի լինի բոլոր հրատարակությունը։

Որպես հնության հիշատակարան պատվելի է մեզ այս հրատարակությունը և այն ազգային դպրությամբ պարապողների համար․ թող արգո տպագրողը հաճի ընդունել մեր շնորհակալությունը։ ինչ որ վերաբերվում է տպադրողի սեփական ծանոթութեններին, մեք գտանվում ենք մեծ տարակուսի մեջ, և անտարակույս մի օր ազգային կրիտիկոսքը կդատեն այդ բաները, ավելի դտելով և մաքրելով, ինչ որ դեռևս մնացած էր խառն և շփոթ։ Արդո վարդապետը, այս բաները տպում է յուր առանձին տպարանում ։ Խոսելով տպարանի վերա, պարտականություն ենք համարում մեզ լուռ չմնալ պ. ճանիկ Արամյանի տպարանի մասին։ Պ. ճանիկ Արամյանը, Նիկոմիդիա քաղաքից, երկար ժամանակ Փարիզ բնակվելով և տպագրական արվեստին հմտանալով, բավական հարստացուցել է յուր հայկական տպարանը բազմատեսակ տառերով։ Այդ տպարանի մեջ գործածական տառերը սովորաբար են նոր ոճով շինվածք. թեպետ և ոչ բոլորովին կատարյալ, ճարտարության մասին։ Բայց պ. Արամյանի փույթը և ջանքը, այլև պատրաստականությունը ընդունելու ամեն մի բարեմիտ խորհուրդ, յուր տպարանից այս կամ այն թերությունը վերացուցանելու համար, արդարև վկայում է, թե մինչև ո՛ր աստիճան աշխատում է նա ծաղկեցնել հայկական գրատպությունը Եվրոպայի խորհրդավոր մայրաքաղաքներից մինի մեջ։

Պ. Արամյանը վաճառում է յուր տպարանից թե մայրեր և թե ձուլյալ տառեր և ցուցակը այդպիսի տառերի վաղուց հրատարակած է մի առանձին մեծ թերթի վերա։ Մեծ հաճությամբ հաջողեցավ մեզ լսեյ պ․ Արամյանից, թե նա շուտով պատրաստվում է առնել մի հրատարակություն, թե ամենայն ուղարկված ձեռագիր կարելի է տպել նորա տպարանում և այդ կարելությունը հիմնված է միայն մի պայմանի վերա․ ինչ պայման է այդ. որ ընդդեմ չլինի տպելի բանը ֆրանսիական քաղաքականությանը։ Այս պայմանը շատ հեշտ հանձնառական է՝, մանավանդ