Ամաչում ենք, մի օտար մարդու առաջև, երբ պատմելով մեզ մեր ազգի անսրտությունը, նյութականությունը և երեխայական դատողությունքը, խնդրում են պատասխանել թե ի՛նչ աղբյուրից հառաջանում էին դոքա և թե կարելի՞ է արդյոք մինչև այդ աստիճան անարգել յուր անձը։ Մեզ շատ անգամ բռնադատում են կարմրել և ամաչել. բայց մեր հոգով չափ սիրելի հայերը չկամին, որ եղբայրաբար խոսելով նոցա հետ, խնդրեինք վերացնել այն տգեղությունքը, որոնց համար ամոթապարտվում էինք օտարների առաջև։
Մեր ազգի խոցերը և ցավերը քաջ հայտնի են մեզ, բայց ինքը ազգը չկամի խոստովանել յուր հիվանդությունը, նա փախչում է բժշկի, նա կարծում է, թե թագուցանելով փտած և ապականված վերքերը ընկերի աչքից, կարող էր պարտակել յուր ողորմելի դրությունը. այդ վերքերը ճարակում են նորա հոգին, և այս պպտճառով ևս հայը մարմնով միայն ապրում է առողջ։
Մի քանի թեթևամիտ օրագրերի և լրագրերի խելացնոր կարծիքներ և գաղափարք հասանում են մեր ականջին, բայց դոքա կոտրած զանգակի ձայնից ավելի չունին ուրիշ արժանավորություն: Մեք ծիծաղում ենք դոցա վերա, բայց այդ ծիծաղը արտասուքից դառն է մեր համար, ըստ որում այդ բաները գործվում են մեր ազգի մեջ։
Այդ երեխայամիտ օրագիրքը և Արագիբքը մինչև այժմ ուխտ են դրել բամբասել մեզ և մեր ասածի հակառակը պնդել, մինչև այն աստիճան մոլորության հասանելով, որ եթե Հյուսիասափայլի մեջ գրվի, թե աստված կա, նոքա պատրաստ են և այդ ուրանալ։ Մի քանի հոգևորների կողմից նզովքի շանթեր ևս տեսանում ենք դեպի մեզ արձակված, բայց այդպիսի շանթերը փութով շիջանողք են և վաղուց արդեն կորուսել են մարդկեղեն աշխարհում յուրյանց գաղտնածածուկ խորհուրդը։
Մեր սիրտը լցված է արյունով, մեք այստեղ չենք ծառայում մեր ախտերին, ինչպես մի քանի գիշերադեմ մարդիկ հայհոյեցին մեզ. այլ սպասավորում ենք ազգի օգտին. գուցե մեղավոր ենք նորանով, որ մեր աչքի առաջև են հայոց ազգի համար, սորանից հարյուր տարի հետո գալոց օրերը...
Հրավիրում ենք կեղծավորները լարել յուրյանց գործարանքը և արդարացնել Բեգզադեի գործերը, որ պիտի նկարագրենք և որոնց համար ուրիշ հարմարավոր անուն չգտանելով անվանեցինք «Բեգզադեի յոթն հրաշալիքը»:
Առաջին, Բեգզադեն, մի մեծ քաղաքում ունենալով մի վաճառանոց, առել էր յուր մոտ մի պատվական երիտասարդ, տարեկան վարձ