Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Աբեղան տեսանելով, որ քահանան կարդում է մի բան, հարցանում է, թե ի՛նչ էր կարդացածը։ Քահանան պատասխանում է «Արևմուտք Օրագիր»

— Դու ինչպես համարձակվում ես կարդալ այն բանը, որ ես նզովել եմ։

— Ի՛նչ նզովելու բան կա այստեղ, ճշմարտություն, մի՞թե դուք նզովում եք ճշմարտու...

— Ձայնդ կտրիր,— ասելով դուրս է գնում աբեղան և պաշտոնական թղթով զրկում է նորան յուր ծուխից և ուղարկում է մի այլ քաղաք, որի ժողովրդի թե սակավությունը և թե աղքատությունը պատիժ պիտի համարվեր քահանային։

Խեղճ քահանան հոգսից և նեղութենից հիվանդանում մեռանում է յուր աքսորի մեջ»։

Մեք շուտով մանրամասն կխոսենք Արևմուտքի մասին։


                                    ԺԳ
Հասարակաբար   խոսվածք  ազգին  վերաբյալ- Պ․Շահբեգի և պ․ Տիրատուրյանի նամակները- Վեհափառ կաթողիկոսի պատկերը։                                                                                 
 

Ազգության հաստարանը և լծակը է հասարակ Ժողովուրդը։ Մի ազդ, թո'ղ որքան կամի հարուստ լինի երևելի մարդերով, այնուամենայնիվ այդ ազգի ազգության մեքենան շարժվում է հասարակ ժողովրդի վերա․ սա է այդ մեքենայի առանցքը, լծակը և հաստարանը։

Ազգի մեջ երևեցած մեծատունների, իշխանավորների բարօրությունքը չեն կարող ասվիլ ազգային երջանկություն, եթե մասնակից չէ դորան հասարակ ժողովուրդը։ Հասարակ ժողովրդի երջանկությունը պիտի երևի նորա ընտանեկան և տնտեսական ապահովության մեջ, նորա խղճմտանքի և բանականության ազատության մեջ։ Մասնավոր մարդիկ, շատ ան գամ, ոչ թե միայն չեն կորուսել յուրյանց բարօրությունը, երբ նոցա ազգը ենթարկվել է մի թշվառ հեղափոխության, այլ մանավանդ օգուտ են քաղել դորանից և առավել ապահովել են յուրյանը բարեկենդանությունը։ Երբևիցե խոսելով ազգի վերա, միշտ մեր աչքի առաջև ունինք հայոց հասարակ ժողովուրդը, և ազգ ասելով չենք իմանում այն մի քանի մարդիկը, որ արծաթի սանդուղով վեր էին բարձրացել ազգի մակերևութից այլ այն խեղճ և կարեկցության արժանի ժողովուրդը, որի վերա ծանրացել է ազգային ապաբախտության հետևանքը։ Անմխիթար տխրություն է ձգել միշտ իմ սրտի վերամտածությունը, թե աշխարհի երեսին գտան֊ 181