Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սահմանված է Հայությանը, մարդկության մեջ։ Հայերը պարտական Լն լուսավորվիլ և գործիք լինել նախախնամության ձեռքում, ասիական ազգերի մեջ լուսավորություն տարածելու։


Հայ կանա՜յք, մինչև այժմ ձեր աղջիկների մասին ձեր հոգաբարձությունը այն է եղել միայն, որ պահեք, մեծացնեք, պայծառ և փառավոր զգեստներով զարդարեք և կորսետի ու քրինոլինի հարուստ պաշարներով, օր Հառաջ ամ ուսն արն եք նորանց որքան կարելի է մի հարուստ մարդու հետ։ Շատ այն է եղել, որ ուշադրություն դարձուցած չեք փեսացբուի հասակի, բարոյականության, խելքի և բանականության վերա, թողունբ, որ շատ անգամ ձեր աղջիկը ոչ թե միայն չէ ՛տիրել յուր փէսա յաղուն, այլև տեսանել չէ կամեցել այն հարուստ, բայց անհավանելի փեսա յաբուի երեսը։ Այս չէր ձեր մայրենի պարտականությունը• դուք ձեր աղջիկներից պիտի նոր մայրեր պատրաստեք գալոց սերունդի համար. դուք ձեր աղջիկների մեջ պարտական եք տնկել և սնուցանել ազգության տունկը և ծնողական սուրբ իրավունքներով պառտք դնել նոցա վերա, նույնը ավելի աճեցուցած տալ յուրյանդ զավակներին։ Տղաների մասին ևս ավելի լավ չէ եղել ձեր հոգաբարձությունը, նոքա աողե և աոդության անունը անգամ չլսած ձեզանից, դուրս են եկել նյութականության ծառայելու։ Դուք պարտակա՜ն եք նոր հայրեր պատրաստել նոցանից և ազգությունը, լեզուն և կրոնը հանձնել նոցա, որպես մի սրբազան և անկողոպտելի ավանդ, կտակելով, որ տասնապատիկ ղահեցուցած հետ տան այդ նվիրական ավանդը յուրյանը զավակներին։


Հայ կանա՜յք, մեր ազդը մինչև այժմ ապրել է ողորմելի խեղճության մեջ. նա մոխրր է կերել հացի տեղ և նորա խմելիքը խառնված է եղած արտասուքով։ թռնակալության մուրճերը այնպես սաստիկ ջարդել են մեր ազգը, որ մինչև այսօր չէ կարողանում զգաստանալ յուր ուշաթափ վիճակից, քննել յուր անձը, քննել յուր անցածը, յուր ներկան և հոգալ ապագայի մասին։ Այս է գլխավոր պատճառը, որ ամենայն թըշվառ վիճակ տանելի է եղել մեր խեղճ և քարուքանդ ազգին. նա, երկար ժամանակ սովորելով այդպիսի դառն բաժակների, մոռացել է ավելի լավը որոնելու գաղափարը։ Ներկայումս, աշխարհի լուսավորությունը օրե օր թուլացնում է ստրուկ ազգերի կերած ծեծերի սաստկությունը. այս գարու մարդասեր հոդին դարմանում է նոցա վերքերը և բռնելով ցանկացողի ձեռքից Հանում է ցեխից Ա ապականութենից դեպի վեր, դեպի մի երջանիկ կյանք։


Մեր ազգը վաղուց մոռացել է ցանկանալ, այո', նա ունեցել է և ունի այս զգացողությունը, բայց միմիայն արծաթի ե ոսկու վերաբե-