Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հազարավոր մարդիկ, որ ուրախությամբ սրտի կցանկանային մասնակից լինել մի այդպիսի ընկերության։ Իմ կարծիքը այնպես է, որ և Ռուսիայի հայք հետ մնալու չէին այս բանից, ըստ որում պատմության չլինելը արդեն զգում են շատերը։

Եվ ի՛նչ ծանրություն էր հայոց ազգի անդամների համար տարին երեք արծաթ վճարել, որ ներկայումս Տաճկաստանի հաշվով ասել է 54 ղուռուշ. մի՛թե սակա՞վ են այն մարդիկը, որ ուժ ունեին ամենայն թեթևությամբ վճարել այս քանակությունը արծաթի։ Ես դարձյալ չեմ տարակուսում, եթե միայն ընկերությունը հաստատվեր անխարդախ հիմքերի վերա։

Ընկերության խորհուրդը կլիներ յուր գոյացուցած արծաթով ամենայն խնամով և հոգաբարձությամբ հոգալ այն բոլորը, ինչ որ պատմության համար անհրաժեշտ էին, որպես աղբյուրներ կամ նյութեր, օրինակի համար.

1. Ընկերությունը կհոդար հին ձեռագիրների տպագրությունը, հայտնի բան է, հանձնելով բանագետ և ուսումնական մարդերի քննել և համեմատել այդ ձեռագիրքը ուրիշ օրինակների հետ և այլն և այլն։

2. Կորոներ ամենայն տեղ ազգի մեջ, թե յուր անդամների և թե հատուկ այս բանին նվիրված առաքյալների ձեռքով, այն բոլոր գործերը, որոնց անունը միայն մեզ հասած լինելով գիտենք։

3. Կհավաքեր զանազան տեղերից ազզային պատմության, կամ Ժամանակագրության վերաբերյալ հիշատակներ և լույս կհաներ նորանց տպագրությամբ։

4. Կփորեր և կքրքրեր այն տեղերը, ուր կարծիք կային, թե պիտի լինին հեթանոս հայերի մեռածների մնացորդքը։

5. Գտանված հնությունքը, օրինավոր և ուսումնական քննությամբ կհրատարակեր համորեն ազգի գիտության համար։

6. Բոլոր, կամ կարելի եղածի չափ նյութեր պատրաստելուց հետո մարդիկ կընտրեր ազգային և եկեղեցական պատմությունքը գրելու։

7. Բոլոր ուսումնական անդամների հաճությամբ և հավանությամբ ընդունված և քննության դիմացած, նոր գրված պատմությունը հայոց կտպեր երկու գլխավոր հայերեն բարբառներով-Ռուսիայի և Թուրքիայի։

8. Այս տպված պատմությունքը պատշաճավոր խնամով, հազարավոր օրինակներով ձրի կբաժաներ ազգի աղքատ և չքավոր մարդերին, հարուստ մարդերից միայն ստանալով գրքի նյութական արժեքը,