Այս էջը սրբագրված է
որ ընկերության կարողությունը շթուլանա ուրիշ այլ ազգային գործերի համար։
Եվ այլ այսպիսի բաներ, որ չգրեցի և որ առողջ դատողությունը ինքնին հասկացնում է։ Հայտնի բան է, եթե ընկերությունը կազմվի, նա պիտի ունենա մի կանոն, որով պիտի առաջնորդվի յուր բոլոր գործողության մեջ։ Կո՛մս, խնդրեմ, այս նամակը հրատարակելով Հիշատակարանիդ մեջ, մոտենալի կացուցանել նորան մեր ազգի անդամներին, որոնց չեմ կարող ամեն մինին առանձին առանձին նամակ գրել, թող որ շատերի հետ ծանոթություն ևս չունիմ, ըստ որում ընկերական հոգին վաղուց թռած է մեր ալքից։ Աստուծո մի նոր շնորհը կլինի մեր վերա, եթե այսուհետև գեթ, աշխարհի լուսավորությունը մի փոքր ազդեցություն գործելով միաբանեցնե հայերը մի ազգօգուտ ամենահարկավոր գործի մեջ։ Հավատարիմ առնելով Ձեզ իմ անդրժելի բարեկամությունը, մնամ և այլն։ Մեսրոպ Տիչատուրյան
Շնորհակալ ենք մեր անծանոթ բարեկամից, նորա այս գովելի գաղափարի մասին, և չենք կարող չուրախանալ հայ մարդու բերանից լսելով այսպիսի խոսքեր։ Օրհնյա՛լ է աստված։
Պարոն Տիրատուրյանի առաջարկած խնդիրը շատ մեծ հարգ ունի մեր աչքում. համաձայն ենք նորա թե գաղափարին և թե այդ գաղափարը իրագործելու կերպերին և հնարներին։ Պարոն Տիրատուրյանի նամակով կամեի այս անգամ վերջացնել Հիշատակարանս, բայց մի այլ նամակ, մի բարեկամից, տալիս է մեզ հետևյալ լուրը, որի մասին չենք կարող զանց առնել։ <<Պարոն Հովհաննես Տեր Գաբրիելյան Պատկանյանցը, վիմագրությամբ տպելով մեր վեհափառ կաթողիկոսի պատկերը, համեմատ լուսանկար օրինակին, որ ստացվել էր Կոստանդնուպոլսից, շնորհ է գտել մատուցանելու նոցին կայսերական մեծութեններին, թագավոր կայսեր և թագուհի կայսրուհուն, այլև նորին կայսերական բարձրության, թագավոր ժառանգի տերության։ Թագավոր կայսրը շատ հաճությամբ ընդունելով այս ընծան, պարգևել է ճարտարագետ պ. Պատկանյանցին մի գեղեցիկ բռիլիանտյա մատանի, իսկ թագավոր ժառանգը շնորհել է դրամական վարձատրություն>>։ 198