Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


զամիսս քանիս բացակայ լինելով յօտար պետութիւնս, և ՚ի վերադարձիս. ուրեմն լուայ զայնմանէ։ Զամիսս չորս սպասեալ՝ հազիւ ուրեմն մարթացայ ՚ի ձեռս բերել զայն, և մտեալ ՚ի վերծանութիւն՝ արկանել ընդ քննութեամբ։ Ո՛չ յայն միտս զի վրէժխնդիր եղէց նմա, քա՛ւ, զի ամօթ ինձ համարիմ մարդ դնել ընդ նմա, այլ զի բացցին աչք ազգին, և ապրեսցին մանկունք մեր ՚ի խմորոյ պապականութեան, զոր առատութեամբ բաշխէ Այվազովսքին-քանզի ՚ի պէտս ազգային դպրոցաց գոլ զմատենիկն հրատարակէ ՚ի ճակատ նորա։ Ընթերցեալ զայն, զարմանք կալան զիս, թէ զիա՛րդ հրամայեալ է ամենապատիւ նախկին պատրիարքն Կոստանդնուպօլսոյ ՚ի տիպ զայն մուծանել՝ այլ զի զանցեալն ողբալ առանց ամենայն ՚ի ներկայումս գործունէութեան պառաւանց միայն <է> ճահաւոր, յայն սակս արժան համարիմ տոզել աստէն զքննութիւն իմ, յետ համարելոյ և թուելոյ զամենայն զքարինս գայթակղութեան, և յետ ՚ի մատենին նշանագրելոյ, զոր զոյգ ընդ այսմ շնորհ ունիմ մատուցանել Տէրութեանդ։

Վեհաստիճա՛ն Հայրապետ, եթէ ՚ի ձանձրալիս թուեսցին Զեզ բանք իմ, զայս մի և եթ աղաչեմ յիշել. եթէ քանի՞ արդեօք ձանձրալի է մեզ այսպիսեօք պարապիլ, մինչդեռ պարանոցաթաղ լինիմք ՚ի բազմապատիկ աշխատութիւնս յաւէտ օգտակարս և՛ մեզ, և՛ ազգին։ Այլ զի՞նչ, եթէ նախախնամութեան կամք և այսպէս հաճեցան զմեզ աշխատեցուցանել:

Աւա՛սիկ արգասիք ընթերցանութեանս, բաշխեալ յուրոյն յօդուածս, յորս բազում ուրեք զանց արարեալ ՚ի մէջ բերել ըզբանս կրօնուսոյց վարդապետին, շատացաք զթուանշանս երեսացն դրօշմեալ։

1) Երես 4. Յատկութիւն աստուածային անձանց չէ՛ այն, թե Որդին չէ՛ Հայր, և ո՛չ Հոգին Որդի և ոչ Հոգին սուրբ Հայր կամ Որդի, որպէս ուսուցանէ Այվազովսքին, այլ ըստ խոստովանութեան Հայաստանեայց եկեղեցւոյ, յատկութիւնք աստուածային անձանց ա՛յսպէս սահմանին․ Հայր անեղ և անծին, ծնող Որդւոյ և բղխող Հոգւոյն սրբոյ։ Որդի ծնեալ ՚ի Հօրէ նախ քան զյաւիտեանս. իսկ Հոգի սուրբ բղխեալ ՚ի հօրէ։ ՚Ի հաւտալիս զԱստուծոյ և զաստուածային ստորոգելեաց չէ՛ մարթ ՚ի գործ դնել զայդպիսի կամայական ձև խօսից, այլ ըստ ամենայնի պատկառ կալ սահմանի եկղեցւոյն։

2) Երես 5. Հոգին սուրբ բղխի միայն ՚ի հօրէ-«Հոգին ճշմարտութեան, որ ՚ի Հօրէն ելանէ»։ Ո՛չինչ առնու յՈրդւոյ, և ո՛չ յառաջ գայ