Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/242

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հուրդ պատարագին կայանայ միայն ’ի գոյափոխութեան, ընդէ՞ր ապա անուանի պատարագ կամ նուէր. ո՞վ պատարագի և ո՞ւմ նուիրի, և զի՞նչ պատճառ անարիւն զոհիս։ Պատուէր ունիմք ՝ի Քրիստոսէ յիշել զմահ նորա ընդ մհր, և յիշել զայս մատուցեալ զհաց և զգինի։ Իսկ ՝ի յիշմանս յայս հացն փոխարկի ’ի ճշմարիտ մարմին, և գինին ՝ի ճշմարիտ արիւն, յորժամ ընծայեցուցեալ զհացն և զդինին' Հօր, յիշեմք զՈրդւոյ, նորա ղփրկագործ չարչարանսն, ղկենսատու խաչելութիւն, գերեքօրեայ թաղումն, գերանէլի յարութիւնն, ղաստուածապէս համբարձումն և ղնստիլ նորտ ընդ աջմէ Հօր, յորմէ ո՜չ երբէք մեկնեցաւ։ Ունայնանայ խորհուրդ պատարագին, եթէ առցուք զայն ըստ Այվազովսքւոյ. քա՜ւ լիցի մեզ գլորիլ յայսանակ վիհ մոլորութեան և չարափառութեան։

16) Երես 95, Հարցմանս, «եթէ ընդ տեսակաւ հացին՝ Քրիստոսի մարմի՞նը միայն կայ, և ընդ տեսակաւ գինւոյն' Քրիստոսի արիւնը միայն կայ» — պատասխանէ Այվազովսքին. «Քրիստոսի մարմինը և արիւնը երկու տեսակին տակ ալ կան, այնպէս, որ մէկ փոքրիկ մասն սրբագործեալ հացին մեջ ալ ամբողջ Քրիստոս է, և մէկ կաթիլ սուրբ արեան մեջ ալ ամբողջ Քրիստոս է մարմնով, հսդւով և Աստուածութեամբ»: Վարղապետութեանս աղբիւր զպապականութիւն ճանաչեմք, որ գրկէ զմողովուրդն յարենէն Քրիստոսի, պատճառս եղեալ, եթէ մարմինն ունի յինքեան և զարւլն, որով և ունայնացուցանէ զխորհուրդ կրկնակի նուիրանաց նիւթոց, այն է հացին և գինւոյն։ Մարմին հոգւով և Աստուածութեամբ լինի ո՜չ մարմին, այլ ուրոյն անձնաւորութիւն, բե՜ր ասել և՜ մտօք և՜ կամօք, դի սոքա հետևականք են աղբերացեալ ՝ի զօրութենէ հոգւոյն։ Ուրեմն Այվազովսքին ընդունի և վարգապետէ, թէ գոյափոխութիւն հացին և գինւոյն ո՜չ լինի ՝ի մարմին և յարիւն Քրիստոսի, այլ իւրաքանչիւր ՝ի նիւթոցն փոխի ՝ի կենդանի անձնաւորութիւն Ցիսուսի Քրիստոսի և՜ հոգւով և՜ մտօք, և Աստուածութեամբ։ Ընդ տեսակաւ հացին' համաձայն բանից Քրիստոսի. թէ «ա՜յս է մարմին իմ» եկեղեցին մեր ընդունի զճշմարիտ մարմին Քրիստոսի, և ընդ տեսակաւ դինւոյն՝ զճշմարիտ արիւն Քրիստոսի։ Եւ մարմինն, մարմին է լոկ անարիւն, և մատակարարութիւն միայն մարմնոյ՝ ո՜չ լրացուցանէ զխորհուրդ պատարագին կամ Հաղորդութեան, քանզի որոշակի հրամայեցաք բերել ի նուէր զհաց և զգինի 'ի յիշել զմահ Տեառն։ Բաց յայսմանէ, որպէս կանխեցաք ասացաք, մարմինն ո՜չ լինի միայն լոկ մարմին, եթէ ունի յինքեան զհոդի, այլ ուրոյն անձնավորութիւն և դէմ։ Իսկ Քրիստոս չասաց մեզ, տուեալ զհացն կամ զգինին, թէ «Ես եմ այս», այլ թէ «մարմին է իմ կամ արիւն»։ Քրիստոս մեռաւ ՝ի խճչին. բանական հոգի նո֊