Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

զրանել յուր փառահեղությամբ նորա կենտրոնումը բնակող հայ սրտերի մեջ. այսպես ես ևս սոցա հաշվումը չէի կարողանում, գոնյա մի անգամ գրիչ ձեռք առնուլ և պատշաճավոր կերպով մի նամակ գրել Ձեր հարգությանը: Ուրեմն թողնենք այսպիսի խնդիրները ձեր առողջամիտ դատողությանը. որովհետև վաղուց հայտնի է, որ դուք մինչև անգամ ներողամիտ եք դեպի ձեր անհաշտ թշնամին, ուր մնաց դեպի ինձ նման անծանոթները, որոնք անմիջապես մեծարանք են նվիրած ձեր ճշմարիտ աշխատասիրությանը և ազգօգուտ գործակատարությանը։

   Այո՛ երբ սկզբից նախախնամությունը արժանացուցել էր մեզ Հյուսիսափայլ օրագրի ընթերցասիրությանը, այն ավետաբեր և բարեգուշակ ձայնին, որ նորա ճակատին առաջին անգամ հնչեց դեպի մեզ, <<Այսահետև լույս և ճշմարտություն և ազատություն խավարի բաբելոնյան գերությունից>>, միևնույն ժամանպկին տետրակը գրկելով: Հարցանում էի հեղինակից, թե ե՛րբ լինելու էր դույն այդ ազատության քաղցր պտուղները ճաշակել։ Պատասխանում էր արգո հեղինակը. «Երբ հայկական սերունդքր անդադար կմտածեն յուրյանը անցած ու գնացած տխուր օրերի դառն ճաշակը, և մի քանի րոպե եղբայրաբար հաշիվ ու համար կտեսնեն միմյանց հետ. եթե կհասկանան ի՛նչպես պիտո էր նոցա, ապագա օրերը ավելի լավ, ավելի խելացի կերպով հոգալ ու տնտեսել միմյանց հետ, միշտ և հանապազ ճշմարտությանը սպասավորել և ստության արբանյակներից հրաժարվիլ, վերջապես կատարելություն ստանալ և թերությունները լցուցանել և այլն... և այլն... այնուհետև անշուշտ ազատվելու էին այդ խավարի գերութենից>>։ 
   Այս հավաստի հաշվատեսության խնդիրները լսելով հեղինակից, մի անտանելի ա՛խ քարշեցի սրտիս խորքից, ասելով. ցավալի հայոց ազգ, մինչև ե՛րբ պիտո է մնաս այդ մահաբեր քնի մեջ, մինչև ե՛րբ պիտո է քո նախկին կենդանության շունչը աննորոգելի մնա այս քո թույլ զավակների մեջ։ Կար մի այնպիսի բարի հաջող ժամանակ, որի մեջ եվրոպական զավակներին գիտության և լուսավորության մայր և դայակ էիր հանդիսանում. ո՞հ, այժմ աշակերտ ևս չես կոչվում։ Ուրեմն արդեն ժամանակ է սթափելու քո մահահրավեր թմրութենից։ Արդեն ժամանանակն է որոնելու քո նախնի նվիրական ավանդը, քեզ տված քո նախահարքից, սրբությամբ պահպանելու և ճոխացրած կտակելոլ քո ապագա սերունդին։
   Ահա՛, իմ ազնվամիտ ազգակից, հետ այսպիսի տխուր մտածմունքի հայտնում եմ ձեր հարգությանը իմ անարվեստ ոճով նամակագրության 
                                                                                                                                                                                   276