իսկական պատճառը, որովհետև ես իմ մանկության գեղեցիկ ժամանակին աշակերտեցա ոմն Ստեփաննոս անուն մեկ քահանայի. պիտո է ասեմ, որ իմ ուսումնառության սկղբումը փոխանակ ազգային լեզվով զարգանալու, գիտության առարկայք մատակարարվում էին դույն այդ քահանայի աշխատասիրությամբ վրաց լեզվով, որ այն ժամանակին թիֆլիզ քաղաքի մեջ լուսավորության առաջին և գլխավոր աղբյուրն էր Համարվում, որպես և այժմ չէ վերջացած տակավին կորած ու մոլորված մարդկան մեջից։ Աստված քո դատաստանը քաղցրացնե, Ստեփաննոս վարժապետ, հիրավի', եթե դու չլինեիր, ես ևս պիտո է մնայի մյուս ռամկականների հաշիվումը. զարմանալի մարդ․ ի՞նչպիսի հանճարեղ գլուխ ուներ, և հաստ խելապատակ, ի՞նչ ասեմ, համարյա թև լի էր օդային հանճարեղ պարառությամբ, ի՞նչպես գեղեցիկ մեկնում էր այն սաղմոսի ծածկամիտ, առանց այբ յոթն տունը. չկարծեմ, որ եպիսկոպոսները ևս այնպես իմանան, թեպետ մի փոքր ի՞նչ խաղողի ջրից... Բայց այդ ևս ներելի է, որովհետև նորա նման ուսուցիչները կտակ ունին Նոյ նահապետից։
Մեկ ամսից հետո, պատվելի վարժապետս и այբբենարանը տվեց կարդալու․ աջահամբույրը[1] ի հարկե անշուշտ պիտո է լիներ․ ես ևս այս անկարգությունից չհրաժարելու համար, պիտո էր ընծայաբեր լինեի իմ կողմից, որ այբբենարանի առաջնաթերթի ճակատին դրոշմած «խաչ, օգնեա ինձ» սորա օգնականությամբ շուտով ավարտեի այբբենարանը, բայց ընդհակառակն. երբեմնապես պատահում էր, որ իմ կույր բախտից չէի կարողանում ըստ արժանույն պատրաստել դասս․ իսկույն վարժապետս բարկացած գոռալով կանչում էր դասակիցներիս մինին․ ա'յ տղա, Սարգիս, արի, արի շուտով շալակիր այս անպիտան և ծույլ կենդանին ։ Իհարկե Սարգիսը ևս պիտո է հրամանակատար լիներ․ եթե ո'չ, նույն ուղտը նորա դրանը կչոքեր․ միևնույն ժամանակին աշակերտի շալակին ստանում էի գավազանի հարվածը. սորան չհերիբանալով, տակավին ստանում էին իմ ոտներս այն օրհնյալ փալախայի[2] հարվածքը. հիրավի, որ մեծ բախտավորություն էր ինձ համար, որ միևնույն
- ↑ «Աջահամբույր». վաղ ժամանակին մեկ սովորություն կար, որ եթե մի աշակերտ ավարտեր մեկ ընթերցանելի գիր, մյուսը ստանալու Համար, անհրաժարելի պարտք էր այդ աշակերտի համար ընծայաբերությամբ ստանալու մյուսը։
- ↑ «Փալախա» նշանակում է մեկ գավազանաչափ փայտի կտոր, որի մեջտեղի երկու հավասարակշիռ ծակերից ամրացնում էին մեկ Հաստ պարան և այնու սկսանում էին ողորմելի աշակերտի ոաները կաշկանդել և ապա սաստիկ հարված տալ. զզվելի բարբարոս փիլիսոփայական հնարագիտության։