Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/309

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ազգասեր անուն կրել կամեցողը. պարտ է յուր խորհրդին համեմատ գործեր ունենալ, և յուր անձը բորոլորանվեր ընծայել ազգին, ամենայն նեղություն. հալածանք և նախատինք ի սեր ազգին հանձն առնուլ. մի խոսքով, միայն նորա դրոշի տակ զինվորվիլ և նորա դրոշի տակ մեռանել։ Որ ազգն ևս տեսանելով նորա անձնուրաց գործերը և նահատակությունքը, կանգնեցնե նորա գերեզմանի վերա յուր երախտագիտության արձանը, և դորա վերա քանդակե ոսկեղեն տառերով այս սուրբ անունս. Ազգասեր[1]։

ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՎՐԴՈՎՄՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ

Այս տեսության կետից դիտելով, պիտի գուշակեր հեռատես աչքը. որ թե վաղ, թե անագան կբացվի մի հրաբուխ արտահոսություն այս երկու ներհակ հոգեկան խաղացմունքի մեջ։ Եվ թե այս ե՛րբ է պատահում, նշանով ասեմ, որ իմանաս։ Այն օրը երբ վերակացուի դավաճանությունքը հասնում են յուրյանց նպատակին, և որոշվում է նորա բարոյական օգնականի հրաժարվիլը գործարանից։ Այն օրի երեկոյին նա շատ սրտաշարժ ոճով խոսում է, բոլորեքյան գրեթե կարեկցությամբ շարժվում են և զայրանում են վերակացուի անիրավութենների վերա։ Հետո նա ողջունում է ամենքը և ասում է. չմոռանաք, որ ես ձեր սիրո զոհն եմ լինում։ Նոքա շատ ցավում են, դեպի կարդինալն են դիմում, օգնություն խնդրելու: Տղայամի՜տներ, մի՞թե այդ բանը կարդինալից ծածուկ է։ Կարդինալի քրմական պատգամից ո՛չ մի հատուցումն չստանալով, վերադառնում են դեպի գործարանը։ Վերակացուն տեսանելով նոցա անհամեմատ սերը դեպի նա և ատելությունը դեպի ինքը. չարանում է և հրամայում է գործարանի դուռները փակել այն կես գիշերին նոցա դեմ։ Սոքա աշխատում են ներս թափվիլ, նոքա ընդդիմանում են: Այստեղ բորբոքվում է մի զարհուրելի պատերազմ։ Վերակացուն տեսանելով, որ հաղթվեցավ յուր կողմը, մոռանում է յուր պաշտոնի կոչումը և բռնակալի գործ է հանձն առնում. մի կողմից խրախուսում է յուրայինները, և մյուս կողմից դեսպան է ուղարկում քաղաքական դատարանից

  1. Ո՜հ ազգերի երախտագիտությունը. այս նամակը գրողը, ինչպես երևում է, շատ խոր տեղյակ չէ հռոմեական ազգի պատմությանը, և երևակայության քաղցր երազներով հափշտակված, ընծայում է նորան մի երախտագիտության առաքինություն, որ շատ փոքր տեսված է նորա կյանքի մեջ։ Դորա ականավոր մարդիկը ըստ մեծի մասին եկել ու գնացել են միշտ, հնձելով միայն ապերախտության փուշեր ազգի մեջ. շատերի գերեզմանի խաղաղությունն անգամ վշտացուցել են այդ ազգի ձեռքը. ուր մնաց մեծարանք։
    Ծան. հրատ.