տարանից զինվորներ բերելու, որ հաղթության դափնին ինքն ստանա Այս կռվումը նորա կողմից շատ քաջություն ցույց տվեց հաշվապահը, որ տակավին գտանվում էր գործարանի մեջ։ Սա կարողանում էր մի հարվածով գետնին զարկել տասներկուամյա քաջազունքը։ Թեպետ և չէր անզեն, բայց չէր գործ դնում նորան, բավականանալով միայն նորա շողյունով ահաբեկել սպառնալից թշնամիքը։ Հիրավի՝, սա յուր քաջագործությամբ մի նոր Աքիլլես հանդիսացավ այս տրոյիացիների ընդդեմ։ Եթե դու տեսանեիր, թե ի՞նչպես սա աներկյուղ և առանց նիզակակցի այս կողմ ու այն կողմ էր վազում և երկու ճեղքում զինավառ թըշնամիների խումբը, կսարսափեիր։ Աքիլլեսից որոշվում էր նրանով միայն, որ նա շատ անգամ կառք էր ելանում, երբ երկարատև պատերազմելուց վաստակում էր։ բայց սա մի ամբողջ ժամ պատերազմեց մենակ այն անհամար թշնամիների հետ և չձանձրացավ երբեք։ Հաղթությունը պսակելու համար հանկարծ ՝ երևում է զենքի շողշողյունը բազմաթիվ ճրագների լուսով։ Ներս են գալիս նոքա կարգով, և նոցա հետ փողոցների գիշերաշրջիկ սրիկաները և սկսում են ճակատ հարդարել։ Շատ են զարմանում, երբ տեսանում են պատերազմի դաշտը ծածկված բազմախուռն զենքով, բայց թշնամի չկա։ Ասում են, եթե աւսպես առանց մեր նիզակակցության կամեցած էիք խլել թշնամու ձեռքից հաղթությունը, ապա զուր էր ձեր կողմից, խնդրել ձեր դաշնակիցների օգնությունը։ Առանց ձեզ ևս կատարել ենք հաղթությունը, այնտեղից գոռում է վերակացուն։ Միայն ձեր պարտականությունը այն լինի, որ դուք այս ապստամբներին, որ կալանավորեցինք մեք պատերազմում, պահպանեք ձեր բանտի մեջ մինչև առավոտ. դոքա յուրյանց անհնազանդության վրեժը կհատուցանեն։ Այս ևս պատմում են, որ երբ գերիներին քաղաքական բանտն էին տանում, նոքա պատահում են մի քանիսին հռոմայեցվոց ավագ մարդերից և հառաչանքով նոցանից օգնություն են խնդրում, ասելով. Աղատեցե՜ք մեզ ի սեր աստուծո այս ողորմելի դրութենից. չէ՞ որ մեք Հռոմի որդիքն ենք, նորա ստինքի կաթով սնուցած և նորա մայրենի գրկումը զարգացած։
Մնացածները ի՛նչ եղան, ասացի ես նորան, պատմիր, որ լավ հասկանալով բանի որպիսությունը կարողանամ օրինավոր կերպով մտածել դոցա վերա։
Մնացածները, կրկնեց նա, որոնք կարողացան` փախան, և որոնք չկարողացան` պտհվեցան գործարանումը, որ յուրյանը վերջին աղետքով մի սրտաշարժ տեսարան կացուցանեն պատմագրության մեջ։ Այս հաղթություններից հետո ներս են գալիս հոգատարքը վերակացուի հետ,