Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և առաջնորդելով նոցա այն վարձկան մարդիկը, որոնց մասին քեզ վերևում ասացի, և սկսում են որոնել ապստամբներին։ Ես ականատես էի, երբ սոքա դատում էին այն անմեղներին, նոցա ձայնարկությունքը Հոգիս մաշեցին, նոցա կողկողանքը դեպի երկինք էր բարձրանում, նոցա հառաչանքն անգամ գործարանի պատերը դղրդում էին, բայց շատ անզոր գտանվեցան շարժելու մարդերի սիրտը, խնայելու կիսակենդան մնացածները։

Պատմությունը մի դափնյա պսակ կփայլեցնե սոցա ճակատի վերա և նոցա գործերը բարձր ի գլուխ կպանծան պատմագրության մեջ։ Երբ այս լուրը առավոտուն վաղ կարդինալին հասավ, նա առ երեսս շատ տհաճություն ցույց տվեց և հրամայեց բերել կալանավորներին։ Ա՜յ դու պատճառ ամենայն չարիքի, եթե դու իրավ այդպիսի բարեկամիդ մարդ էիր, ինչո՞ւ ապա չլսեցիր ժողովրդի ավագ մարդերի, պաշտոնատյարց և ծառայողների միաբան խոսքին, որ քեզ զգուշացնում էր, այդպիսի անիրավ գործ չգործել, որովհետև դա լավ հետևանք չէր ունենալու: Գիտե՞ս դու, թե ի՜նչ փառքի ասպարեզներ բացվելու էին քեզ. այն ժամանակ, քո անունը պատմության թերթերի մեջ կդրոշմվեր փառավոր տառերով և Հռոմի ժողովուրդը բարերարություն գտանելով քեզանից, քո երախտիքը յուր հոգու մեջ կանմահացներ։ Այս լուրը շուտով տարածվեցավ քաղաքի մեջ, այլև շատերը կարդինալի կուսակիցներից զայրանալով սորա վերա, միաբանվեցան հասարակաց հետ և վեր կացան կարդինալի դեմ:

Թեպետ ես շատ աշխատեցի իմանալ, թե այս անցքից հետո գործարանը ի՞նչ եղավ և որի՛ ձեռքը ընկավ, բայց նա հառաջ չտարավ յուր խոսքը, և եզրափակեց այստեղ յուր պատմությունը այսպես. Այժմ ունի՞ս դու մի ուղիղ հայացք այս մարդերի գործերի վերա․ տեսա՞ր դու այդ մարդերի ապաշնորհության չափը, տեսա՞ր, թե դոքա այն մեծ խորհրդավոր գործարանը ի՛նչպես խաղալիք էին շինել յուրյանց վատթար կամքին: Վերահասու եղա՞ր դու դոցա խարդախութեններին։ Ճշմարիան ասա՛․ ո՞ր կողմն է արդար, և ո՞րը դատապարտելի։ Ես նորան պատասխանեցի. թո՛ղ այդ բանը քննե մարդկության ապագա սերունդը, և թո՛ղ դոցա գործերը դատե անաչառ պատմագրությունը աշխարհի։ Բայց ես շատ եմ զարմանում նախկին վերակացուի պարզմտության և անմեղության վերա։ Արդարամի՛տ մարդ, դու ի՞նչպես կարող էիր քո արդարամտությամբ դոցա հետ վարվիլ, որոնց գործակիցները սատանայք էին։

Ոհ տարաբախտ Հռոմ, ասաց նա, ընդհատելով իմ խոսքը, քանի՞ցս