Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

16. Յակոբ Նալեան—Գրքոյկս կոչեցեալ հոգեշահ յերկուց ճառից սրբոյն Հօհաննոա. Ոսկեբերանին յանգրիանդեայ գրքոյ երրորդ և չորրորդ ճաոիցն ոտանաւորեալ (Հոգեշահ) , 1794 թ.

17.Պողոս Տիւրիկեցի Թորոսեան— Տետրակ համառօտ բառարանի (թոլրք-հայերեն չափածո բառարան), 1794 թ.

18. Սիմէոս երեւանցի— Գիրք աղօթից, 1794 թ.

19. Ֆրանշեսքոյ Ֆենելոն— Պատմութիւն Թելամաքի որդւոյ Յուլիսի, 2 հատորով, թարգմ. Մարդար Երեւանցի, 1795 թ.

20. Յովսէփ Արղութեանց— Քարոզ, 1795 թ.

21. Տարեցոյց եւ օրացոյց ամի տեառն 1795 և մերոյ թուականի ՌՄԽԴ, 1795 թ.։


Ցուցակում բերված «Աղօթամատոյց» և «Զբոսարան հոդեւոր» գրքերը տպագրվել են՝ մեկ գրքով՝ «Գանձարան ուխտականութեան» ընդհանուր խորագրի տակ։ Այստեղ էլ, «Զբօսարան հոգեւոր» գրքի 47—49 էջերում զետեղվել է «Նշանք թագաւորացն հայոց» հատվածը, որը Գ. Լևոնյանը հիշատակում է իբրև առանձին հրատարակություն (տե'ս «Հայ հնատիպ գրքի մատենագիտական ցուցակ>>, էջ 199, 166)։

Ի դեպ, Նալբանդյանը խոսելով այս տպարանի հրատարակությունների մասին, խ թիվս մի քանի այլ գրքերի, որոնք «բավական մաքուր դուրս են եկած այդ տպարանից», հիշում է և Շնորհալու «Յիսուս որդինա>>։ Պարզվում է, սակայն, որ «Յիսուս որդին>> տպագրվել է Պետերբուրգում, Խալղարյանի տպարանում, 1785 թ., Հովսեփ Արղությանի հանձնարարությամբ։ Հավանաբար երբ 1789-ին Արղությանը տպարանը տեղափոխում է Նոր Նախիջևան, բերում է և Խալդարյանի հրատարակությունների տպաքանակների մնացած մասը, որը տարածվում է տեղի հայության մեջ։ Հնարավոր է, որ Նալբանդյանի հիշողության մեջ մնացած լինի «Յիսուս որդու» հենց այդ, իսկապես շատ վայելուչ տեսքի, հրատարակությունը։

Էջ 64, տ. 15.․․․ժողովրդից անվանվում է Սագլըգ սու—Սագլըդ սու (թուրքերեն՝ առողջարար ջուր)—աղբյուր Նոր Նախիջևանի Սուրո Խաչ վանքի մոտ։ «Հին ժամանակ- ներից նախիջևանցիք սովորություն են արել գնալ այդ աղբյուրը, լողանալ նորա մեջ, լվանալ հիվանդ և ցաված տեղերը և հնոտիներ փաթաթել նորա մոտ գտնված ծառերի ճյուղերին» (Ե. Շահագիգ, նշված աշխատությունը, էջ 16)։

Էջ 70, տ. 31. ...«Ազգասեր» օրագրի միջնորդությամբ — Տե'ս Մ. Թաղիադյան, 100000 ռոլփիք («Ազգասեր», 1846, Л? 60, 61) և Օրինակ կտակի Բաբաջանի կամ հասա¬ րակ կոչմամբ Մարտիրոսի որդի Մասեհի Համադանցվոյ («Ազգասեր», 1846, № 60)։ Էջ 75, տ. 3 — 5. ...համարձակվում էին բազմության մեջ... թե հասուցած էին 400 աշակերտ է'—Ակնարկը վերաբերում է Ներսիսյան դպրոցին։ Էջ 76, տ. 34. ...Մաքիավելու հոգով տոգորված մարգերի գործակատարությանը— Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական կյանքի տեսաբան Նիկոլո Մա- քիավելին (1469—1527) իտալական Վերածննդի ժամանակաշրջանի գործիչներից էր։ Նա հիմնադիրն էր մի ուսմունքի, որի հիմքում ընկած էր բաժան֊բաժան եղած Իտալիայի միավորման խնդիրը։ Դրան հասնելու համար, սակայն, նրա առաջարկած միջոցները հե¬ ռու էին բարոյական լինելուց։ Մաքիավելին զարգացնում էր այն միտքը, որ երկրի միա¬ վորումը կարող է իրականացվել միայն հզոր ու անկախ միապետի միջոցով, որինճ իշխանության հասնելու համար թույլատրելի են բոլոր միջոցները՝ խարեությոմ։, երկերեսանիություն, քաղաքական շանտաժ։ հավատուրացություն։