Այս էջը սրբագրված է
գործունեության այս շրջանի մասին հանգամանորեն տե՛ս Վ․Միքայելյան, Ղրիմի հայկական գաղութի պատմություն (1801-1917), 1970, էջ 200-248)։
Գ. Այվազովսկին Թեոդոսիայում միաժամանակ խմբագրում էր «Մասյաց աղավնի» ամսագիրը, որը թեև գրական, գիտական իր մակարղակով անհամեմատ բարձր էր « Մեղու Հայաստանի» և «ճռաքաղ» պարբերականներից, բայց քաղաքական- գաղափարական իր հետադիմական ուղղվածությամբ ամբողջովին նվիրված էր կառավարական, պաշտոնական գաղափարախոսության պրոպագանդմանը։ Այս շրջանում Այվաղովսկին, օգտվելով թեմի առաջնորդի իր դիրքից, այլև հոգևոր գրականության գրաքննիչ լինելու արտոնու¬ թյունից, սկսում է լուրջ խոչընդոտներ ստեղծել հայ առաջադիմական հրապարակախո¬ սության և հայ գործիչների համար։
«Մասյաց աղավնին» քանի դեռ հրատարակվում էր Փարիզում, հեռու էր կանգնած արևելահայ իրականության առօրյայից և նույնիսկ 1858-ին չէի մասնակցում հայ թեր¬ թերի բանավեճերին։ Խմբագիրը, սակայն, գտնվելով Ռուսաստանում, ակնդետ հետևում էր Հյուսիսափայլի» հերթական համարներին և իր գժգոհությունը թերթի ուղղությունից՝ հայտնում էր Լպղարյաններին և պաշտոնատար այլ անձանց։ Արդեն 1858 թ. դեկտեմբերին, Նոր Նախիջևանի եկեղեցական գումարների մասին Նալբանդյանի հրապարակած հոդվածից հետո, ԱյվազոՎսկու դժգոհությունը փոխվում է զայրույթի և նա դիմում է ներքին գործոց մինիստրին՚ ամսագիրը դադարեցնել տալու վճռական պահանջով (այս մասին տե՜ս սույն հրատարակության II հատորի 426—427 էջերի ծանոթագրությունը)։ 1859 թվականին, երբ «Մասյաց աղավնին» չէր հրատարակվում, Այվաղովսկին նախկին եռանդով շարունակում էր պայքարել Նազարյանի և Նալբանդյանի դեմ, իսկ 1860 թ. երկրորդ կեսից արդեն խառնվում է արևելահայ թերթերի բանավեճերին։ Տարեվերջին նա սպառնում է 1361 թվականից քննության տակ ձգել «Հյուսիսափայլի» բոլոր համարները։ ճիշտ է, իրերի բերումով այդ սպառնալիքը նա չի կատարում, բայց բավականաչափ աշխուժորեն հետևում է «Հյուսիսափայլի» համարներին և, ինչպես առանձին հոդվածներով, այնպես էլ անուղղակի արտահայտություններով փորձում չեզոքացնել այդ ամսագրի հոդվածների թողած տպավորությունը։ Այսպես, I860 թ. վերջին Այվազովսկին «Մեղու Հայաստանի» թերթից արտատպում է Հախ-Վերդի Հախ ֊Նա զարյանց ստորադրությունը կրող «Հայաստան, խեղճ իմ Հայաստան» բանաստեղծությունը' ուղղված Նազարյանի դեմ, Զարմայր Մսերյանի հաղորդումը՝ ուղարկված Մոսկվայից, որոնց ավելացնում է իր ներածական խոսքը' «Հյուսիսափայլ» օրագիր» խորագրով։ Այվազովսկին բարձր է գնահատում Մանդինյան քահանայի դերը, գտնելով, որ նրա «պատվական լրագիրը» «Հյուսիսափայլի» դեմ սկսած իր պայքարով «ընդհանուր ազգին շնորհակալությանը արժանի է»։ Իր հերթին ինքն էլ խոստանում է առաջիկայում «ոչ ևս լուռ կենալ», այլ համարձակորեն քննել «Հյուսիսափայլի» «հոգին, ոճը, լեզուն, ընթացքը»։ Այվազովսկին ընթերցողների հիշողության մեջ թարմացնում է Սարդիս Վարշամյանցի նամակի մուտքի խոսքը, ըստ որի՝ «1858 թվականը արժանի է ոսկեղեն տառերով արձանագրվելու ամենայն բանասեր հայկազնի հիշատակարանի մեջ», քանի որ այդ թվականին է ծնվում «Հյուսիսափայլ» ամսագիրը, որը՛ ...«հյուսիսից փայլելով, մի ամենևին նոր լույս թափեց մեր կենդանի բարբառի վերա, առաջին և գլխավոր պատճառ դառնալով կենդանի ազգի մեջ կենդանի լեզվով խոսելու և գրելու»։ Այվազովսկին իր կողմից շարունակում է. «Հյուսիսափայլը» հիրավի 1858-ին ծնավ ազգիս մեջ, բայց իբրև հրեշ մը, և ոչ թհ 38» 25—1154