Այս էջը սրբագրված է
լույս մը... այդ բազմարդյուն ըսած օրագրին արդյունքն է խռովություն, պղտորություն, հակառակություն սերմ անել ազգիս մեջ. տգիտական մոլորություններ տարածել ընդդեմ ազգային լեզվի, դավանության, պատմության և բնավորության, ճշմարտության անունով ստություն ծավալել, նյուսիսային լույս ըսելով լուտերական կրոնի վարդապետությունները տարածել մեր խեղճ ազգին վրա։ Այո՛ , ահա ըստ մեր կարծյաց' ա՜յս կողմանե անմոռանալի է 1858 Թվականին մեր ազգին գլխուն բերած կարճատև' բայց նոր պատիժը» («Մասյաց աղավնի», 1860, № 12, էջ 193)։
1861 Թ. Այվազովսկին «Մեղու Հայաստանի» թերթի 9֊րդ համարից արտատպում է Ստ. Պալասանյանի հոդվածը, ուղղված Նալբանղյանի' Նոր Նախիջևանի եկեղեցական գումարների մասին գրած հողվածի դեմ։Չբավարարվելով նրանով, որ Պալասանյանի հողվածը լի էր ամենակոպիտ և վիրավորական արտահայտություններով' Նալբանղյանի դեմ, Այվազովսկին նույնպես մուտքի խոսքում հայհոյանքների իր բաժինն է մտցնում թերթի էջերը, «բարի խոսքով» հիշելով նաև Ստեփան Ոսկանին, որն իր «Արևմուտքում» արտատպել էր Շահբեգ- Նալբանդյանի նամակը։ Ակնարկելով Նալբանղյանի արտասահմանյան ուղևորությունը, Այվազովսկին գրում է. «Հիմա կլսեմք, որ «Հյուսիսափայլին» մեջի նամակին հեղինակը ինքը անձամբ ելեր է արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ քալելու և գրչով չկրցածը լեզվով, փողով, պոռալով, կանչվռտելով առաջ տանելու։ ...Մենք այսպիսի եռանղուն թափառական քարոզչի մը դեմ վեճ ու պատերազմ ընելու միտք չունիմք. վասնզի թե որ խնդիրը արժանի ալ ճանչընամք մտադրության, իբրև ազգային գործ, բայց ո՜չ և խնդրույն գրգռողը, զոր չեմք ճանչնար ամենևին անկողմնասեր քննիչ կամ իրավացի դատախազ» («Մասյաց աղավնի», 1861, № 3, էջ 27)։ Հետագայում առերես չխոսելով Նալբանդյանի մասին, Այվազովսկին իր խմբագրական հողվածներում թափանցիկ ակնարկներով շարունակում է ՀայՀոյել նրան։ 1861—62 Թվականներին Այվազովսկին ձեռք է բերում մի նոր ԹղԹակից, որի պայքարի եռանդը սահման չգիտեր։ Դա «Մեղու Հայաստանի» և «ճռաքաղ» պարբերականների հոդվածագիրն էր, «Հյուսիսափայլի» երդվյալ թշնամի Հովսեփ Չերքեզյանը։ «Մասյաց աղավնու» էջերում նա տպագրում է ամբաստանություններով լի բանավիճային բազմաթիվ հոդվածներ, կաթողիկոսին ուղղված բողոքի նամակներ և այլն (տե՜ս «Մասյաց աղավնի», 1861, № 4, 5, 9—11, 21—22, 1862 № 14)։ Այվազովսկին հրապարակում է նաև Սինոդի քննության նյութերն ու վճիռը «Հյուսիսափայլ» ամսագրի մասին (տե՜ս «Մասյաց աղավնի», 1862, № 16)։ Նալբանդյանի ձերբակալությունից հետո կրքերը Նոր Նախիջևանում շատ են բորբոքվում, և ժողովուրդը Այվազովսկուն է համարում իր մեծ համաքաղաքացու դժբախտության պատճառը։ Հրապարակով հանդես գալ՝ Այվազովսկին պատշաճ չի համարում, ուստի ամսագրի ամբիոնը տրամադրում է Աղ. Պոյաճյանին։ Վերջինս հրապարակում է «Արդյոք ո՞վ էր կամ ի՞նչ էր Նախիջևանի երկպառակության պատճառը» բազմապլան հոդվածը, որն ըստ երևույթին մշակվել էր խմբագրի օգնությամբ։ Արդարության հարկը պահանջում է խոստովանել, որ Պոյաճյանի ելույթը կազմված էր մեծ խնամքով և հեռատեսորեն։ Հոդվածի աոաջին խնդիրն էր՝ սրբել Այվազովսկու արդեն արատավորված պատիվը։ Երկրորդ խնդիրն էր՝ կատարելապես Հիմնազուրկ Համարելով Նալբանդյան-հայրապետյանական խմբակցության պահանջները եկեղեցական գումարների հարցում, վարկաբեկել այդ կուսակցությանը, իբրև խռովարարություն ՀրաՀրողի։ Երրորդ խնդիրն ավե-
386