նշանակվել Ժառանգավորաց դպրոցի տեսուչ և ուսուցիչ։ Այստեղ աշխատել է մինչև 1842 թվականը, որի ընթացքում զբաղվել է հայ հին գրչագրերի և ղրանց հիշատակարանների ուսումնասիրությամբ, հրատարակել է մի շարք դպրոցական ձեռնարկներ, որոնցից մի քանիսը թարգմանված էին ռուսերենից։
Շահնազարյանը 1843-ին նշանակվում է Տաթևի վիճակի հաջորդ, որտեղ նույնպես շարունակում է իր բանասիրական հետազոտությունները։ 1848 թ. Ներսես կաթողիկոսը նրան տանում է Թիֆլիս և նշանակում թեմական ատենի (կոնսիստորիա) նախանդամ։ Աշխատում է և իբրև Ներսիսյան դպրոցի տպարանի տեսուչ, ապա նշանակվում Ներսիսյան դպրոցի վերատեսուչ։ Ամբաստանվելով հակառակորդների կողմից, առաջացնում է կաթողիկոսի զայրույթը և նրա հետապնդումներից խուսափելով՝ 1850 թ. անցնում է Կ. Պոլիս։
Կ. Պոլսում Շահնազարյանն զբաղվում է քարոզչական աշխատանքով և մեծ համարում ձեռք բերում տեղի մտավորականության մեջ։ Շուտով, սակայն, նա ընդհարվում է Հ. Չամուռճյանի և Կարապետ Ամիրա Պալյանի հետ և հալածվում նրանց կողմից։ նրա պահանջով կազմված հանձնաժողովը պատրիարքարանի երկու նիստերում լսելով կողմերին, արդարացնում է Շահնազարյանին։
1855 թ. նա մեկնում է Փարիզ, որտեղ հաստատում է իր տպարանը և հիմնադրում «Շար հայ պատմագրաց» մատենաշարը։ 1857-1862 թթ. տպագրում է Ղևոնդ վարդապետի, Ստ. Ասողիկի, Մովսես Կաղանկատվացու, Ստ. Օրբելյանի, Սմբատ սպարապետի, Վահրամի և Թովմա Մեծոփեցու աշխատությունները։ Շահնազարյանը ֆրանսերենի է թարգմանել և տպագրել Ղևոնդի «Պատմությունը»։ Միաժամանակ տպագրել է և իր աշխատությունները, որոնցից նշանավոր են՝ «Դաշանց թուղթը», «նկարագիր պատմության հայոց», «Ընդարձակ տեղագրություն Հայաստանի» (վերջին երկուսը ֆրանսերեն)։
Շահնազարյանն ընտրվել է Փարիզի Արևելյան ընկերության անդամ, Լազարյան ճեմարանի խորհրդարանի անդամ և այլն։ 1862 թ. Զեյթունի ապստամբության օրերին նա մի հիշատակարան է ներկայացնում Նապոլեոն lll-ին, նրա ուշադրությունը հրավիրելով Վիչիկիայի հայերի վիճակի վրա։ 1862 թ. Մանչեստրի հայ համայնքի հրավերով մեկնում է Անգլիա և ստանձնում Մանչեստըի հայության առաջնորդի պաշտոնը։ Այստեղ 1864-ին նա սկսում է հրատարակել «Երկրագունդ» հանդեսը, բայց նույն թվականին հիվանդության պատճառով տեղափոխվում է Եգիպտոս, ապա մեկնում Կ. Պոլիս, որտեղ և վախճանվում է (տե՛ս «Լումա», 1910, № 5-6, էջ 3-38 և Թեոդիկ, Տիպ ու տառ, 1912, էջ 152-153)։
Էջ 166, տ. 3-4. ... «Արևելք» անուն օրագիր (խափանված մի հայ ճիզվիթի դարանագործությամբ...)-Հայ ճիզվիտը Հակոբ Կռճիկյանն էր, 19-րգ գարի 40-60-ական թթ. թուրքական կառավարող շրջանների աչքի ընկնող գործիչներից։ Իբրև դեսպանատան խորհրդական և առաջին թարգման աշխատել է Վիեննայի, Լոնդոնի և Փարիզի թուրքական դեսպանատներում։ Հետագայում հաստատվել է Կ. Պոլսում և աշխատել իբրև փոխարքա Թեշիդ փաշայի խորհրդական։ Խառնվել է պատրիարքարան գործերին, կրոնական և քաղաքական ժողովների ստեղծմանը։ Դպրոցներ է հիմնել գավառներում, գրել է ձեռնարկ մետաքսագործության մասին, շարադրել գործնական կանոններ՝ բամբակի, բրնձի, գետնախնձորի մշակության վերաբերյալ։ Կռճիկյանին և Այվազովսկուն հատուկ հոդված է նվիրվել ֆրանսիական «Հանրագիտական բառարանում» (1858), որը քաղվածաբար տպագրվել է «Մեղու» թերթում (տե'ս «Մեղու», 1853, № 5, էջ 34-35)։
Փարիզում աշխատելու տարիներին Կռճիկյանը իր պաշտոնական գործերից բացի