Այվաղովսկի եղբայրները շրջահայացորեն Լազարյանից առաջին քայլում խնդրելով միջնորդել թեմակալ առաջնորդի տեղի համար, միաժամանակ շարունակել են գործել իրենց հուզող բուն խնդրի իրականացման ուղղությամբ։ Այսպես, Լազարյանների արխիվում պահվում է մի փաստաթղթի պատճեն, որը կազմել է Գաբրիել Այվազովսկին, հավանաբար՝ Խ. Լազարյանի հատուկ հանձնարարությամբ։ Այդ մի բացատրագիր- ծանոթություն է այն մասին, թե հայոց եկեղեցու պատմության ընթացքում որքան դեպքեր են եղել, երբ հոգևոր ցածր աստիճան ունեցող եկեղեցականը միանգամից ընտրվել է կաթողիկոս։
Ցանկը կազմված է Մ. Չամշյանի Հայոց պատմության նյութերով և ներկայացնում է բացառության կարգով կաթողիկոս ընտրված ութ անձանց օրինակները (տե՛ս Լազարյանների արխիվ, թղթ. 113, գործ 84, վավ. 1, անթվական [1857]։ Փաստաթուղթը կազմըված է 1856—1858 թթ. փաստաթղթերի հետ մեկ մատյանում) ։
տ. 2—3. Դավաճանեալ զՄատթէոս արքեպիսկոպոսն կալավ զաթոռ նորա — Խոսքը վերաբերում է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմակալ առաջնորդ Մատթեոս Վեհապետյանին, որն առանց Սինոդի հաճության և գիտության, թագավորական հրամանով արձակվեց պաշտոնից, իսկ թեմակալ առաջնորդի Աթոռը հրամցվեց Գ. Այվազովսկուն։
տ. 13—14. ...ի ձեռն բողոքանաց բովանդակ ազգին հայոց, բնակելոց ’ի Նախիջևան և ՚ի շրջակայ գիւղօրայս նորա —Այժմ դժվար է ասել, նախիջևանցիների ո՞ր բողոքագրի մասին է խոսքը, բայց որ դրանց թիվը շատ մեծ է եղել, հաստատում է և ինքը՝ Այվազովսկին։Այսպես, Խալիպյան ուսումնարանի պատմության մեջ նա գրում է. «Նոր Նախիջևանի ժողովուրդը Թիֆլիզու և Փեթերպուրկի ազգասեր անվանյալ երիտասարդներուն մեջտեղը կեցած, երկուքեն ևս կգրգռվեին անդադար՝ որ իրենց առաջնորդին դեմ ելնեն՝ թեպետև ուրիշ պատճառներով, այսինքն եկեղեցական փողերուն պատճառանքովը։ Նոցա մեջ ևս արդեն պատրաստ լինելով այն մասը՝ որ պ. Խալիպյանին դեմ անձնական Հին թշնամություն ուներ, և անդադար կաշխատեր զնա հաղթահարելու, դյուրավ խաբվեցավ այն երիտասարդաց խոսքերեն․ աշխատեցավ նոցա գրվածքները, «Հյուսիսափայլը», «Մեղուները», «Հյուսիսը» և այլն տարածելու նաև ձրիաբար այն խեղճ ու հանդարտ ժողովրդյան մեջ. և մեկ կողմանե թուղթ թղթի վերա, գանգատ գանգատի վերա գրեց կաթուղիկոսին՝ յուր Առաջնորդին հակառակ» (էջ 215)։
տ. 14-16. Յայտնեցից և ես... ընդ Մեծն Հայաստան Եվրոպա—1860 թ. փետրվարին դեպի Եվրոպա կատարելիք ուղևորության հարցը վճռված էր արդեն։
տ. 26-28. ...խափանել զօրացիրն «Հիւսիսափայլ»... այլովք հանդերձ—Ինչպես երեվում է նամակից, Նալբանդյանն այդ պահին գիտեր Այվազովսկու բողոքի նամակից մասին՝ ուղղված ներքին գործերի մինիստր Ս. Լանսկոյին, ամենայն հավանականությամբ նա ծանոթ էր նաև բուն նամակին։ Մեզ թվում է, այդ օրերին Այվազովսկու նամակի բովանդակությանը նրան կարող էր ծանոթացրած լինել արևելագիտության մագիստրոս Կարապետ Եզյանը, որը 1858 թ. ավարտելով Պետերբոլրգի համալսարանը, աշխատանքի էր անցել ներքին գործերի մինիստրությունում։ Բացառված չէ այն, որ Լանսկոյի գրասենյակում Եզյանին հանձնարարեին Այվազովսկու բողոքի կրկնօրինակի՝ լուսավորության մինիստրին ուղղված գրության բնագրի պատրաստումը:
Էջ 230, տ. 10. ...նախկին պատրիարքն Կոստանդնուպօլսոյ — Այվազովսկու գրքի տպագրությունը թույլատրել էր Հակոբոս Սերոբյան պատրիարքը (1839—1840, 1848—1858), կրոնական ժողովի եզրակացության հիման վրա, 1857 թ. դեկտեմբերին։
Էջ 234, տ. 19. զերիս ժողովս, nrք են Նիկիո, Եփեսոսի և Կոստանդնուպօլսոյ —Նիկիո