Jump to content

Էջ:Mikael Nalbandian, vol. 3.djvu/423

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տիեզերական ժողովը տեղի է ունեցել 325 թ., Եփեսոսինը՝ 431 թ., իսկ Կ. Պոլսի ժողովը՝ 381 թ։

տ. 27—29. ’1 մասնաւոր ժողովս... ՝ի Տրիտենղեանն— Տրիղենտինյան ժողովը տեղի է ունեցել 1545—1Ճ63 թթ. ընթացքումt էջ 243, տ. 30 — 31. ...փաստսւթանույփւն Այ վազովս fuij սւնազսւնեալ է. — Նալրանդյանն ակնարկում է Այվազովսկու ջանքերը, որը <րՎարդապետարանիս օրինակները հավաքեչ տալու մասին ներքին գործոց մինիստրի հրամանի աոիթով տարածած իր շրջա բե րակա- նոլմ փորձում էր արդարանալ, թե քանի որ դիրքը տպագրվել է իր բացակայությամբ, ղրանում եղած մեղանչումները սոսկ տպագրական սխալներ են» Կաթողիկոսին ուղղած նամակում Նալբանդյանը զավեշտի է ենթարկում Այվազովսկու այղ հայտարարությունը, որը Հետագայում հուզում է և գրքի տպագրության հետ առնչություն ունեցած անձանց* Այսպես, տպարանատեր ճանիկ Արամյանը ([Փարիզ» թերթի էջերում հայտարարում է, թե տպարանի աշխատակիցները չէին կարող խաոնվել աստվածաբանական այղ շարա¬ դրության բնագրին։ նա հայտնում է, որ տպարանի արխիվում պահվում են <րՎարդապե¬ տարանի» ձեռագիրը և տպագրության համար ստորագրված մամուլները, Հև ով որ կա¬ մի, պատրաստ ենք ցույց տալով ստուգելու, թե տպարանեն դուրս ելածը իրենց ձեռագրոյն իսկ և իսկ նմանն է» («Փարիզ», 1861, «V 45)։ Հենց այս օրերին հրապարակ է իջնում «Երկու տող» պամֆլետը, որի տպագրությու¬ նից բառացիորեն երկու շաբաթ անց, Այվազովսկին «Մասյաց աղավնու» էջերում շտա¬ պում է իր խոսքն ասել «Երկու տողի» և «Վարդապետարանի» շուրջ ստեղծված աղմուկի մասին: «Թղթակցություն» կոչված բաժնում նա, դիմելով Կ. Պոլսի իր անանուն հեղինա¬ կին (Գ. 3.), հայտնում է, որ նրանից ստացել է «աշխարհածանոթ շաղակրատի մը Հերկոլ տողը», լորում եթե երկու հարյուր ծռություն և ստություն կա ըսեմք, չափազանցություն մը ըրած չեմք լինիր»։ Մի կողմ թողնենք «Երկու տողում» արծարծված այլևայլ հարցերի վերաբերյալ նրա արտահայտած մտքերը և հետևենք Այվազովսկու այն բացատրությանը, որը նա տալիս է «Վարդապետարանի» առիթով։ «Փարիզ տպված «Վարդապետարանը» ոչ երբեք դատապարտության տակ ընկած է, ոչ Վեհափառ Կաթուղիկոսին կողմանե և ոչ Ռուսաց տերության կողմանե։ Ինչպես որ այս ճշմարիտ է, ճշմարիտ է և այն, որ տպագրությանը ժամանակ, տպազրողաց, այսինքն հրասւարակալաց, գերապատիվ Գալֆայան Եղբարց ներելի և անմեղ անաշաղրությամբլւ, և ոչ թե ցրաշարին կամ տպողին կամ պարոն Արամին սրքազրաթյամթը— որո1 այսպիսի խնդիրներոլ մեջ մտնելու կարողություն չունենալը վաղո՜ւց հայտնի է մեզ-քանի մը ամե- նաթեթև սխալներ սպրդեր են մեջը, և այն ոչ թե ճայոց Եկեղնցվոյ ընդդեմ բաներ, ինչ¬ պես որ կըսե Երկու տողին հեղինակը, և միամտաբար կկրկնե պ. ճ. Արամյան Փարիզ լրագրոլյն 45 թվույն մեջ։ Ասոր վրա ալ ավելի չեմք երկընցներ մեր խոսքը, վասնզի գի- տեմք, որ արդեն կարդացած եք այն Վարդապետարանին վրա գրածնիս անցած տարվան Մասյայ աղավնվոլյն մեջ»։ («Մասյաց աղավնի», 1861, Л? 9, էջ 108)։ Գաբրիել Այվազովսկին, իհարկե, մեղմացնում էր հարցի սրությունը։ Ժամանակակից¬ ներից նրանք, ովքեր կարդացել էին Այվազովսկու շրջաբերականը, չէին կարող հավատալ նրա այն հայտարարությանը, թե ներքին գործոց մինիստրը չի դատապարտել «Վարդապե¬ տարանը»։ Ինչ վերաբերում է կաթողիկոսին, ապա նա ոչ միայն չի թույլատրում «Վար¬ դապետարանի» երկու նոր հրատարակությունների տպագրությունը (Թիֆլիսոլմ և Թեո- գոսիայոլմ), այլև դրա փոխարեն ինքը շարադրում է մի նոր գրքույկ և այն տպագրեչ տալիս Մ ոսկվայում, 1861 թ. («Ուղեցոյց քրիստոնէական ուղղափառ վաբդապետոլ- 423